Հանրագիտարան

Գալյա Նովենց

Գալյա Նովենցը (1937թ. հուլիսի 1 - 2012թ. հուլիսի 22) թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի էր։
1954-1958թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում: 1958-1961թթ. աշխատել է Կապանի, 1961-1971թթ., 1983-1995թթ.`   Երևանի Սունդուկյանի անվան, 1971-1977թթ.`   Գյումրու, 1977-1983թթ.`   Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններում:
 
Թատրոնում կերտել է բազմաթիվ դերեր: Նկարահանվել է նաև բազմաթիվ ֆիլմերում`   «Բարև, ես եմ», «Հեղնար աղբյուր», «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ», «Գիքորը», «Մեր մանկության տանգոն», «Կարոտ», «Որտեղ էիր, մարդ Աստծո» և այլն:
 
1985թ. Վենետիկի և Մինսկի կինոփառատոների ժամանակ «Մեր մանկության տանգոն» ֆիլմում լավագույն դերակատարման համար արժանացել է ժյուրիի բարձր գնահատականի և մրցանակի: 2007թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:
 
2008թ. երևանյան «Արտավազդ» թատերական ամենամյա փառատոնի ժամանակ արժանացել է «Հատուկ մրցանակի»: Ստացել է նաև ՀՀ Պետական մրցանակ, «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» բարձրագույն մեդալ: 1995թ.-ից բնակվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, որտեղ էլ և մահացել է: Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: