Հանրագիտարան

Լաս Մենինաս

«Լաս Մենինաս» նկարը Վելասկեսի ամենահայտնի կտավն է և բազմաթիվ քննադատների կողմից այն համարվել է իր հանճարեղության գագաթնակետը

Այնտեղ պատկերվում է արքայադուստր Մարգարիտան: Ազնվական օրիորդներով շրջապատված`   նա քարացած կանգնած է ընդարձակ սրահում: Այստեղ է նաև ինքը`   Վելասկեսը`   ներկապնակը և վրձինը ձեռքին:

«Լաս Մենինաս» խմբային դիմանկարում, ըստ էության զուգորդվում է դիմանկարի երկու բացարձակ տարբեր մեկնաբանման ձևեր: Դրանցից մեկում մարմնավորում է գտել արքունական առօրյան, որին ամեն օր ականատես էր լինում Վելասկեսը: Իսկ մյուսում`   խմբակային դիմանակրի կոնցեպցիան է, սակայն «Լաս Մենինաս» կտավում ոչ միայն համադրեց  դիամանկարի այս երկու կոնցեպցիաները, այլև անթաքույց ցուցադրեց նաև, թե որ դիմանկարին է հավանություն տալիս: Դրա մասին պարզորոշ խոսում է  մոլբերտի վրայի կտավը, որը բավականին մեծ է երկու դիմանկար նկարելու համար, բայց շատ հարմար բազմաֆիգուր «Լաս Մենինաս» կտավի համար: Այս կարևոր փաստը ընդգծում է, որ «Լաս Մենինաս» կտավում Վելասկեսը պատկերում է ինքն իրեն`   նկար անելիս: Այս ամենը փաստում է, որ նկարիչը իրավունք ունի պատկերելու այն, ինչը նա տեսնում և ինչը նրան շրջապատում է, այլ ոչ թե այն, ինչը նրան թելադրում են պատվիրատուները: Մոլբերտի վրայի հենած կտավը կարծես նկարի շրջանակից դուրս է և նրա մասին միայն կարելի է գլխի ընկնել: Այս ամենի շնորհիվ մեծ նշանակություն է հաղորդվում հենց նկարչին, ով պատկերվել է ստեղծագործելու ընթացքում:

Այս աշխատանքը իր մեջ կրում է նկարչի այն վարպետությունը, որը ձեռք է բերել երկար տարիների ընթացքում, այդ ամենը կարծես ամփոփված լինի այս նկարում:

Ահա այսպիսի աշխատանք է ունեցել իսպանացի հանճարեղ նկարիչը, որի մահվան պատճառը համարվում է գերհոգնածությունը:Նա վախճանվել է 1661թ.-ին: Նրան թաղում են մեծ շուքով:Վելասկեսի արվեստը երկար ժամանակ գրեթե անհասանելի էր, քանի որ ստեղծագործությունների մեծ մասը պահվել է հասարակության համար անհասանելի վայրերում`  մասնավորապես դղյակում: Այժմ նրա աշխատանքների մեծ մասը պահվում է Պրադոյի թանգարանում:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: