Հանրագիտարան

Անգկոր-Վատ (Կամբոջա)

Անգկոր-Վատը Կամբոջայում գտնվող հսկայական հնդկական վանք է՝ նվիրված Վիշնու աստծուն:
Համարվում է երբևէ ստեղծված ամենամեծ պաշտանմունքային վայրերից մեկը, ինչպես նաև աշխարհի կարևորագույն հնագիտական հուշարձաններից մեկը: Այն կառուցվել է 12-րդ դարի կեսերին Սյուրավառման 2-րդ թագավորի կառավարման օրոք: Այս համալիրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
 
Անգկոր-Վատը տեղակայված է Կամբոջային համանուն նահանգի մայրաքաղաք՝ ժամանակակից Սիեմրեապ քաղաքից 5.5 կմ դեպի հյուսիս, և իրենից ներկայացնում է վանական համալիրի մի մաս: Անգկորը զբաղեցնում է 200 կմտարածք, սակայն վերջին հետազոտությունները վկայում էին այն մասին, որ այն կարող էր զբաղեցնել 3000 կմտարածք, իսկ բնակչությունը կազմում էր կես միլիոն մարդ, ինչի հետևանքով այն համարվում էր նախաարդյունաբերական դարաշրջանի ամենաբնակեցված տարածքը:
 
Ի սկզբանե Վիշնու աստծուն նվիրված լինելով՝ ճարտարապետության տեսանկյունից այն ներկայացնում է հնդկական տաճար - սարի տեսակ, որը մատնանշում է Մեռա առասպելական սարը՝ աստվածների բնակատեղին, ինչպես նաև ցուցահանդեսների տիպալոգիա, որն առավել բնորոշ է ավելի ուշ շրջանի ճարտարապետությանը: Տաճարն իրենից ներկայացնում է երեք համակենտրոն ուղղանկյուն շինություններ, որոնց շրջապատող տարածքը 1,5×1,3 կմ է, բարձրությունը աճում է դեպի կենտրոն՝ երկարությունը՝ 3.6 կմ, լայնությունը՝ 190մ: 
 
Ներքին կառուցվածը ներառում է հինգ լոտոսի տեսքով աշտարակ, կենտրոնական աշտարակի բարձրությունը 42մ է սրբատեղիի վրա: Իսկ գետնից բարձրությունը կազմում է 65մ:
 
15-րդ դարում այն չէ օգտագործվում և լքված էր: 1860թ.ից բաց է եղել եվրոպական քաղաքակրթության համար: Անգկոր-Վատը պատկերված է Կամբոջային պետական դրոշի և զինանշանի վրա:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: