Հանրագիտարան

Ճիչ

«Ճիչ» կտավը ստեղծել է 1893 - 1910 թթ. միջակայքում նորվեգացի գեղանկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկը:
Կտավում պատկերված է հուսահատությունից ճչացող մարդկային կերպար արյունոտ կարմիր երկնքի ներքո և ծայրահեղ ընդհանրացված բնապատկերով: 1895թ. Մունկը ստեղծել է նույն թեմայով վիմագրություն:
 
«Ճիչը» հանդես է գալիս որպես էքսպրեսիոնիզմի խորհրդանիշ, որը որպես նախերգանք է ներկայանում դեպի 20-րդ դարի մշակույթ՝ վերհանելով այդ դարաշրջանին բնորոշ թեմաները՝ միայնություն, հուսահատություն և օտարացում: Կարծես նայելով այդ ժամանակի համաշխարհային պատերազմներին, հեղափոխություններին և տնտեսական ճգնաժամերին՝ հեղինակը ժխտում էր նրանցից որևէ մեկի հաղթահարման հնարավորությունը: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: