Հանրագիտարան

Սիքստինյան տիրամայր

«Սիքստինյան տիրամայր»-ը Ռաֆայելի հանրահայտ կտավներից է, որը 1754թ.ից սկսած գտնվում է Դրեզդենի Հին վարպետների թանգարանում: Այն դասվում է Բարձր Վերածննդի բոլորի կողմից ընդունված գլուխգործոցների թվին:

Հսկայական չափերի կտավը (256x196սմ) ստեղծվել է Ռաֆայելի կողմից Պյաչենցի սուրբ Սիքստի եկեղեցու խորանի համար Յուլիյ 2-րդի պատվերով: Ըստ որոշ վարկածների կտավը ստեղծվել է 1512-1513թթ.երին ի պատիվ ֆրանսիացիների նկատմամբ տոնած հաղթանակի, ովքեր ներխուժել էին Լոմբարդիա Իտալական պատերազմի անդյունքում, որից հետո տեղի ունեցավ Պյաչենցի ներառումը Պապական տարածքների կազմում:

16-րդ դարի համար բավականին անսովոր էր այն փաստը, որ որպես հիմք վերցվել էր կտավ, այլ ոչ թե տախտակ, ինչն էլ կարող է վկայել այն մասին, որ այն նախատեսում էին օգտագործել որպես խաչադրոշ:

18-րդ դարում լուրեր էին պտտվում, որ Յուլիյ 2-րդը Ռաֆայելին պատվիրել էր այս կտավը իր դամբարանի համար և որ տիրամոր մոդելը Ռաֆայելի սիրելի Ֆորնարինան էր:
 
Միևնույն ժամանակ կար տեսակետ, որ այն ստեղծվել է հենց Պյաչենիցա եկեղեցու համար, և որ նրա հովանավորները եղել են սուրբ Սիքստը և Վարվարան, ովքեր պատկերված են կտավի վրա: Կտավն ամբողջովին ձուլվել էր եկեղեցու կենտրոնական հատվածի հետ և լրացնում էր պատուհանների բացակայությունը: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: