Հանրագիտարան

Գիշերային պահակազոր

«Գիշերային պահակազոր» կտավը Ռեմբրանդտ վան Ռեյնի հանրահայտ կտավն է, որ նկարվել է 1642թ.ին:

Կտավը պատվիրվել էր Հոլանդիայի քաղաքացիական ոստիկանության ջոկատի դիպուկահարների կողմից, ովքեր ցանկանում էին զարդարել իրենց ստորաբաժանման նոր շենքի պատերը խմբային նկարով: Ռեմբրանտից կտավը պատվիրել է Ֆրանս Բաննինգ Կոկի դիպուկահարների վաշտը և դրա դիմաց վճարել 1600 ֆլորին (ոսկե դրամներ):

18-րդ դարում կտավը կտրում են բոլոր կողմերից, որպեսզի տեղավորվի նոր սրահում, ինչի արդյունքում հատկապես ձախ կողմը լրջորեն վնասվում է, կտավից դուրս են մնում երկու դիպուկահար: Սակայն 17-րդ դարի օրինակը, ինչից կարելի է դատել վնասված մասերի մասին: 

Այժմ կտավը պահպանվում է Ամստերդամի Ազգային թանգարանում: Չնայած նրան, որ կտավի մի մասը վնասվել է, այն միևնույն է համարվում է թանգարանի ամենամեծ կտավներից մեկը (363x437սմ):  Ինչպես և Ռեմբրանտի այլ աշխատանքները, այս մեկին ևս անհրաժեշտ է նայել հեռվից:

Կտավը երեք անգամ ցանկացել են վնասել կամ վերացնել: Առաջին անգամ փորձել եմ կտրել կտավի մի մասը, երկրորդ անգամ դանակի ավելի քան տասը հարված են տվել, իսկ երրորդ անգամ՝ վրան ծծմբաթթու են լցրել:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: