Հանրագիտարան

Ջրհորի մոտ, շոգ օր

Մարտիրոս Սարյանը «Ջրհորի մոտ. շոգ օր» կտավը նկարել է 1908թ.ին: Այն համարվում է Սարյանի ամենահայտնի կտավներից մեկը: Կտավը պատկանում է 20-րդ դարի գեղանկարչության ժամանակաշրջանին:
Մարտիրոս Սարգսի Սարյանը հայ մեծ նկարիչ է, ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ (1960), ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965), ՀՍՍՀ նկարիչների միության նախագահ (1945 - 51)։
 
Ստեղծագործության 1-ին շրջանում (1904–09 թթ.), հրաժարվելով ավանդական մտածելակերպից և սկզբունքներից, Սարյանն ստեղծել է նոր ու արդիական արվեստ, որը կոչվում է «սարյանական»: 1907 թ-ին Մոսկվայում մասնակցել է «Գոլուբայա ռոզա» և այլ ցուցահանդեսների, ներկայացրել է «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարը («Հեքիաթ: Արարատի ստորոտին», 1904 թ., «Ծաղկած սարեր», 1905 թ., «Համբույր», 1906 թ., «Հեքիաթ», 1908 թ., և այլն), որը տոգորված է կյանքի առօրյայից բարձրանալու և տիեզերքի անսահմանության մեջ հավերժանալու բերկրալի ձգտումով: 
 
Ստեղծագործության 2-րդ շրջանում (1910-ական թվականներ) Սարյանը ճամփորդել է Կոստանդնուպոլսում (1910 թ.), Եգիպտոսում (1911 թ.), Պարսկաստանում (1913 թ.): Այդ շրջանի գործերը («Կ. Պոլիս: Փողոց: Կեսօր», «Իվան Շչուկինի դիմանկարը», «Փյունիկյան արմավենի», «Եգիպտական գիշեր», «Բանաններ», «Գարեգին Լևոնյան», «Պարսկական նատյուրմորտ», «Դաշտային ծաղիկներ» և այլն), ի տարբերություն «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարի, կերպավորմամբ, ընդգրկված նյութով ու մոտիվներով իրական են: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: