Հանրագիտարան

Թիավարների նախաճաշը

«Թիավարների նախաճաշը» (ֆր. Le Déjeuner des canotiers, անգլ. Luncheon of the Boating Party) ֆրանսիացի նկարիչ Պիեր Օգյուստ Ռենուարի հայտնի կտավներից է, որը նկարվել է 1880-1881թթ.:

1881թ.ի փետրվարին կտավը գնվել է հայտնի կոլեկցիոներ Պոլ Դյուրան-Ռյուելի կողմից 15 000 ֆրանկով, ինչն այդ ժամանակ բավականին մեծ գումար էր: Դյուրան-Ռյուելի մահվանից հետո 1923թ.ին նրա որդիները կտավը 125 000 դոլլարով վաճառում են ամերիկացի հայտնի կոլեկցիոներ Դունկան Ֆիլիպսին: 1930թ.ին կտավը և Ֆիլիպսի ողջ կոլեկցիան  տեղափոխում են Վաշինգտոնի Dupont Circle թաղամասի շենքերից մեկը, որն օգտագործում են որպես գեղանկարչության թանգարան՝ The Phillips Collection:

Կտավը նկարվել է Սենա գետի կղզում գտնվող Ֆուրնեզ ռեստորանում Փարիզից փոքր ինչ դեպի արևմուտք: Ռենուարը սիրում էր այդ վայրը, որտեղ էլ նկարել էր բազմաթիվ այլ կտավներ: Ըստ էության կտավն իրենից ներկայացնում է ընկերների հանդիպում: Տիրում է ուրախ, անկաշկանդ մթնոլորտ, չկա ոչ մի ցուցամոլություն, բոլորը բնական և պատահական դիրքերով են: 
 
Ետևի ֆոնին երևում է սաղարթախիտ այգի որին հաջորդում է Սենա գետը: Բաժակից ըմպող կինը (Hélène André) կտավի ետին պլանի մի մասն է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: