Հանրագիտարան

Երազ

Պաբլո Պիկասոյի հայտնի «Երազ» կտավը նկարվել է 1932թ.ին՝ սյուռեալիզմի ժամանակաշրջանում: Կտավի վրա պատկերված է Մարիա-Թերեզա Վալտերը:
Նա Պիկասոյի սիրելին էր, ում նա բազմաթիվ կտավներ էր նվիրել: Կտավը վառ և կոլորիտային է, իսկ Մարիա-Թերեզայի մարմինն ընդգծված է հատուկ նրբանկատությամբ և նրբությամբ:
 
Նկարիչը ոչ մի ուրիշ կնոջ այդպես չէր պատկերում: Նա հիանում էր իր մուսայով, ով իրեն ոգեշնչում էր վիթխարի սխրանքների: Այդ կինն ընդամենը 22 տարեկան էր, սակայն հաստատուն կերպով մտել էր նկարչի կյանք՝ գրավելով սիրտը: Նա հատուկ օգտագործում էր վառ գույներ: Կարմիրը կրքի գույնն է, կանաչը՝ հանգստության և հանդարտեցման, դեղինը՝ հարաբերություններում ներդաշնակության, սպիտակը՝ հույսի գույնն է, իսկ երկնագույնը՝ սիրո և հրաշքի սպասման գույնը: 
 
Կտավում կնոջ ձեռքերը խաչված են որովայնի վրա, դա վկայում է այն մասին, որ կինը երեխայի է սպասում: Նրա դեմքի վրա արտացոլվում է լիակատար ներդաշնակություն և երանություն, սակայն առկա են նաև սև բծեր, որը խորհրդանշում է այն փաստը, որ մեր կյանքում ամեն ինչ հեշտ և հարթ չի ընթանում, ինչպես կցանկանային բոլորը:
 
«Երազ»-ը ամենահայտնի կտավն է նկարչի սիրո ժամանակաշրջանից: Սիրո պատմությունը միաժամանակ ռոմանտիկ էր և դրամատիկ: Այս կտավը Պիկասոն  նկարել է ընդամենը մեկ օրում, 1930թ.ին Փարիզի իր սիրելի դղյակում, որը նա գնել էր կնոջ համար: Այդ դղյակում Պիկասոն Մարիա- Թերեզային նվիրված բազմաթիվ կտավներ է ստեղծել: Այդ կինը նրան պարգևել է արտաամուսնական դուստ, ում ևս հետագայում նկարիչը պատկերել է իր կտավներում:
 
Պիկասոյի այս կտավը համարվում է աշխարհի ամենաթանկ կտավներից մեկը: Այս պահին այն գտնվում է մասնավոր սեփականատիրոջ մոտ, ով 155 մլն դոլարով ձեռք է բերել այն նախորդ սեփականատիրոջից: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: