Հանրագիտարան

Իններորդ ալիք

Ապրելով ծովեզրյա քաղաքում՝ Այվազովսկին անընդհատ լսում էր նավաստիների պատմած տարբեր սնահավատությունների մասին:
Կտավի ստեղծման մեջ նկարիչն օգտագործում է ծովի, մահաբեր իններորդ ալիքի մասին հայտնի ժողովրդական հավատամքը, որն ունի իր նախապատմությունը, և տարբեր ծովագնացների մոտ նրա կանխատեսումները տարբեր էին: Օրինակ`   հին հույները հավատում էին, որ ամենավտանգավորը երրորդ ալիքն է, հռոմեացիները վախենում էին տասներորդ ալիքից, իսկ նավաստիների մի խումբ էլ համարում էր, որ առավել ավերիչ է իններորդ ալիքը: Այս լեգենդն էլ հանդիսացավ կտավի ստեղծման սյուժե:
 
Մարդկանց և տարերքի առճակատում`   սա է կտավի հիմնական թեման: Այվազովսկին ընտրեց տարերքի ամենասարսափելի պահը`   մռայլ երկինք, հսկայական ալիքներ և այս ամենի հետ՝ արդեն նավաբեկության ենթարկված մարդկանց հուսահատ պայքարը: Չնայած դրամատիկ սյուժեի պատմությանը՝ կտավը լի է լույսով և օդով և ամբողջովին պարուրված է արեւի ճառագայթներով, ինչն էլ փրկության մեծ հույս է տալիս: Սակայն պատկերն ակնհայտորեն ցույց է տալիս, որ իրավիճակը վատ է: Զուր չէ, որ նկարիչն այն բնութագրել է «Մահաբեր իններորդ ալիքը» անվամբ: Ենթադրվում է, որ նկարիչը պատկերել է իր ճամփորդության հիշողությունները, երբ նավն ընկել է փոթորկի մեջ: Այդ ժամանակ Եվրոպայում եւ Սանկտ Պետերբուրգում մամուլում խոսվեց այն մասին, որ նավը, որով նավարկում էր Այվազովսկին, խորտակվել է:
 
Կտավը դարձավ Այվազովսկու ամենահայտնի գլուխգործոցը: Այն 1897 թվականին գնվել է կայսր Նիկոլայ Առաջինի կողմից Էրմիտաժի համար, այնուհետև տեղափոխվել է Ռուսական թանգարան, որտեղ էլ հիմա գտնվում է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: