Հանրագիտարան

Համբույր

«Համբույրը» ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի ամենահայտնի կտավներից է: Այն ստեղծվել է 1907-1908 թթ.: Նկարի վրա գերակշռում է ոսկեգույնը. այդ շրջանում Կլիմտը շատ էր աշխատում այդ գույնով:
Ավստրիացի սիմվոլիստ նկարիչ Գուստավ Կլիմտը ծնվել է 1862թ. հուլիսի 14-ին Վիեննայի մոտ գտնվող Բաումգարթն քաղաքում, յոթ երեխաներից երկրորդը: Ընտանիքի երեք որդիները սկզբից էլ դրսևորել են արտիստիկ տաղանդներ: Հայրը՝ Էռնստ Կլիմտը (ով Բոհեմիայից էր), ոսկու փորագրիչ էր, մորը՝ Աննա Կլիմտի չիրականացած ձգտումը երաժիշտ դառնալն էր: Կլիմտն իր մանկության մեծ մասն ապրել է աղքատության մեջ, որովհետեւ վերաբնակիչների համար աշխատանքը սակավաթիվ էր:
 
1888թ. Ավստրիայի Ֆրանզ Ժոզեֆ I կասեր կողմից արժանանում է Երախտիքի Ոսկե կարգին՝ արվեստին իր աջակցության համար: Դառնում է Մյունիխի ու Վիեննայի Համալսարանների պատվավոր անդամ: 1892թ. հայրն ու Էռնստ եղբայրը մահանում են, ու Կլիմտը ստիպված է լինում հանձն առնել հոր ու եղբոր ընտանիքների ֆինանսական պարտավորությունները: Ողբերգություններն ազդում են իր արտիստիկ խորաթափանցության վրա, ու շուտով նա ուղղվում է դեպի նոր անձնական ոճը:
 
1890-ականներին Էմիլիե Ֆլոգեի ընտանիքի հետ ամենամյա ամառային հանգիստ էր անցկացնում Ատերսի լճի ափին: Այստեղ էլ նկարել է իր բնապատկերների մեծ մասը: Այս նկարները կազմում են Կլիմտին լրջորեն հետաքրքող կառուցվածքից զատ միակ ժանրը. քանակի ու որակի առմամաբ բավարար են առանձին համակրանք վաստակելու համար:
 
Որպես արվեստի անհատական աշխատանքներ, Կլիմտի աշխատանքները գրանցել են բարձր գներ: Խնձորենի I նկարը վաճառվել է 33 միլիոն դոլարով, Կեչիների Անտառը՝ 40,3 միլիոն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: