Հանրագիտարան

Վիսենսի տունը (Իսպանիա)

«Վիսենսի տունը» (Casa Vicens) 20-րդ դարի լավագույն ճարտարապետներից մեկի՝ Անտոնիո Գաուդիի գլուխգործոցներից է։

«Վիսենսի տունը» Բարսելոնայի ճարտարապետական գոհարներից է, որը ներկայում պատկանում է Էրերո Հովեր ընտանիքին։ Այն Գաուդիի առաջին խոշոր պատվերներից մեկն է, որի նախագիծը մշակվել է 1878թ., երբ դեռևս ուսանող էր։ 
 
Գինու մեծ մառանով 4-հարկանի տունը կառուցվել է 1883-1888թթ. ընթացքում։ Մասնագետները տան արժեքը գնահատել են 35 մլն եվրո։
 
Ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2005թ. այն ներառել է մարդկության մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: