Հանրագիտարան

Կոլիզեյ (Իտալիա)

Կոլիզեյը (լատ.՝ Colosseum) Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնն է, կայսերական Հռոմի վիթխարի և հռչակավոր կոթողներից, որն իր ժամանակին կրկեսի շենք էր։ Նրա կառուցումը սկսել Վեսպասիանոս կայսրը մ.թ. 57 թվականին, ավարտել Տիտոսը՝ 80 թվականին։
Սկզբնապես Կոլիզեյը կոչվել է Ֆլավիոսների ամֆիթատրոն (լատ.՝ Amphitheatrum Flavium)։ Իր անունը ստացել է «կոլոսիում» կամ «կոլոս» բառից, որը հունարեն է, նշանակում է՝ հսկա, մեծ։ Սակայն Կոլիզեյը այդպես է կոչվել 8-րդ դարից, կամ իր հսկա չափերի, կամ այն պատճառով, որ նրա մոտակայքում հնում կանգնած է եղել Ներոնի վիթխարի արձանը։ Այսպիսով, արձան-կոթողն է իր անունը տվել այդ հսկա կրկեսին։
 
Կոլիզեյը կիսաբոլորաձև էր և ուներ հարյուր ութսունութ մետր երկարություն, հարյուր հիսունվեց մետր լայնություն և քառասունութ ու կես մետր բարձրություն, ուր ութսուն կարգ աստիճանների վրա տեղավորվում էին հիսունից մինչև ութսուն հազար հանդիսատես։
 
Կոլիզեյը գտնվում է Հռոմում`   Էսկվիլինյան խոռոչում`   Պալանտինյան և Ցելիևյան բլուրների միջև, որտեղ գտնվում էր Ներոնի Ոսկե Տանը պատկանող լճակը։
 
Կոլիզեյի շինարարությունը սկսվել է կայսր Վեսպիանոսի օրոք՝ Իսրայելում հաղթանակներ տանելուց հետո։ Այդ մասին տեղեկացնում է Սվետոնին. «Նա նոր շինություններ սկսեց պատրաստել... ամֆիթատրոն քաղաքի մեջտեղում, որն ինչպես նա տեղեկացավ դեռ պլանավորել էր կառուցել Օգոստոսը»։ Շինարարությունն ավարտվել է 80 թ.-ին՝ Վեսպիանոսի որդու՝ Տիտոսի օրոք։ 
 
Կոլիզեյի բացումը նշանավորվեց խաղերով, որի կապակցությամբ Սվետոնին գրել է. «Ամֆիթատրոնի և նրա մոտակայքում գտնվող բաղնիքների բացման կապակցությամբ նա (Տիտոսը) կազմակերպեց գլադիատորական մարտեր`   շատ հարուստ և ճոխ, կազմակերպեց նաև ծովամարտեր, որից հետո կրկին նույն վայրում դուրս բերեց հինգ հազար գլադիատորներ և տարբեր կենդանիներ»։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: