Հանրագիտարան

Ջրահարս (Կոպենհագեն)

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում է գտնվում Հանս Քրիստիան Անդերսենի ամենահայտնի հեքիաթներից մեկի հերոսուհուն՝ Ջրահարսին պատկերող քանդակը:
Ջրահարսի արձանը «Կարլսբերգ» գարեջրի գործարանի սեփականատեր Կարլ Յակոբսենի նվերն է Կոպենհագենի քաղաքապետարանին: 
 
1.65 բարձրությամբ բրոնզե ֆիգուրը կանգնեցվել է 1913 թ.: Այն քանդակել է դանիացի քանդակագործ Էդվարդ Էրիքսենը: Բնորդուհիներ են եղել քանդակագործի կինը և բալետի պարուհի Էլեն Փրայսը:Այդ ժամանակից ի վեր քանդակը բազմիցս վնասվել է ու վերականգնվել:
 
Արձանը Կոպենհագենի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է, ուր ամեն տարի հայրյուր հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում: «Ջրահարսը» միայն մեկ անգամ է լքել իր ծովածոցը՝ 2010 թ.՝ Շանհայի միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար:
 
2013 թ. Կոպենհագենում մեծ հանդիսավորությամբ նշվել է Ջրահարսին պատկերող քանդակի 100-ամյակը: Քաղաքում նաև շքերթ և համերգ է տեղի ունեցել, մանկական կոլեկտիվները շնորհավորել են արձանի 100-ամյակը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: