Հանրագիտարան

Տերակոտյան բանակ (Չինաստան)

Տերակոտյան բանակը չինական ռազմիկների և նրանց ձիերի ավելի քան 8099 ամբողջական տերակոտյան արձանիկների համախումբ է: Այն հայտնաբերվել է 1974թ.ին Ցին Շիխուանդի կայսեր դամբարանի մոտ Սիան քաղաքից ոչ հեռու:

Տերակոտյան արձանիկները թաղվել էին Չինաստանի առաջին կայսր Ցինի հետ մ.թ.ա. 210-209թթ.ին: Արձանները հայտնաբերվել են 1974թ.ին տեղի գյուղացիներից մեկի կողմից արտեզյան ջրամբարի հորատման ժամանակ Լիշան լեռից դեպի արևելք: Պեղումների առաջին փուլը եղել է 1978 -1984թթ.երը, իսկ երկրորդը՝ 1985-1986թթ.երը: 2009թ.ին մեկնարկել է պեղումները երրորդ փուլը: 

1987թ.ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 11-րդ համագումարի ժամանակ Տերակոտյան բանակը ներառվել է Համաշխարհային ժառանգության ցանկում որպես «Ցին դինաստիայի առաջին կայսեր դամբարանի» համալիրի մի մաս: 

Ըստ ավանդության այս արձանները թաղելու նպատակը կայանում էր նրանում, որ դրանք պետք է կայսերը հաղորդեին ուժ և բավարարեին նրա իշխանական հավակնությունները հանդերձյալ կյանքում: Չնայած կենդանի ռազմիկներին թաղելու փոխարեն, ինչպես սովորաբար արվում էր, կայսեր հետ թաղել են այդ ռազմիկների նույնատիպ արձանները, ինչն ըստ էության արդեն իսկ առաջընթաց էր համարվում, պետք է հիշել նաև, որ կայսեր հետ թաղել էին նաև մոտ 70 հազար ողջ և առողջ աշխատավորների իրենց ընտանիքների հետ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: