Հանրագիտարան

Մարիա Շարապովա

Մարիա Շարապովան ռուս թենիսիստուհի է։ Թենիսի նախկին աշխարհի առաջին ռակետ և «Մեծ սաղավարտի» քառակի չեմպիոն։
Շարապովան ծնվել է 1987 թվականին Սիբիրի Նյագան քաղաքում, Ռուսաստանում։ Նրա ծնողները, Յուրին և Ելենան, տեղափոխվել էին Բելառուսի Գոմել քաղաքից 1986 թվականին, Չեռնոբիլի միջուկային վթարից հետո։ Երբ Շարապովան երկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Սոչի, որտեղ նրա հայրը ծանոթացավ Ալեքսանդր Կաֆելնիկովի հետ, որի որդին՝ Եվգենին, հետագայում հաղթեց երկու Մեծ սաղավարտ մենախաղի տիտղոսներ և դարձավ առաջին Ռուս աշխարհի թիվ մեկ թենիսիստ։ Ալեքսանդրն թենիսի ձեռնաթիակ նվիրեց չորս տարեկան Շարապովային, որից հետո նա սկսեց պարբերաբար պարապել իր հոր հետ։ Նա ստացավ իր առաջին թենիսի դասերը ռուսական մարզիչ Յուրի Յուտկինի հետ, ով մի ակնթարթում տպավորվեց Մարիայի խաղով, երբ առաջին անգամ տեսավ նրան խաղալուց, նշելով Մարիայի «բացառիկ ձեռք-աչք համաձեռնումը»։ 
 
Յոթ տարեկան հասակում, Մոսկվայում Շարապովան այցելեց թենիսի դպրոց, որն վարում էր Մարտինա Նավրատիլովան, ով նաև առաջարկվեց մասնագիտական ​​ուսուցումը Ֆլորիդայի Նիք Բոլետիերիյի թենիսի ակադեմիայում, որտեղ նախկինում պատրաստվել էին այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Անդրե Աղասին, Մոնիկա Սելեշն և Աննա Կուրնիկովան։  Գումարի հետ խնդիր ունենալով, Յուրին ստիպված էր պարտքով գումար վերցնել, որն թույլ տվեց նրան և նրա դուստրին մեկնել Ամերիկա 1994 թ.։ Արտոնագրի սահմանափակումները թույլ չտվեցին Շարապովայի մորը երկու տարի միանալ իրենց։ Ֆլորիդա ժամանեցին, հայր ու դուստր, ընդամենը $700 դոլարով։ Շարապովայի հայրը տարբեր ցածր վճարող աշխատանքներ էր անում, այդ թվում՝ ուտեստ լվանալ, որ կարողանար ֆինանսավորել իր դուտրի դասերը մինչև Մարիայի տարիքը թույլ տվեց ընդունվել ակադեմիա։ Շարապովան 1995 թվականին պայմանագիր կնքեց IMG-ի հետ, որն համաձայնվեց վճարել ակադեմիայի ուսման վարձը, որն կազմում էր տարեկան $35, 000 դոար, թույլ տալով Մարիային վերջնականապես անդամագրվել ակադեմիայում ինն տարեկան հասակում։ 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: