Հանրագիտարան

Պելե

Էդսոն Արանտես Դու Նասիմենտուն, ով առավել հայտնի է որպես Պելե, բրազիլացի ֆուտբոլիստ է, ով հանդես է եկել որպես կենտրոնական հարձակվող, նրան կոչել են «ֆուտբոլի արքա»։

Հանդես է եկել «Բաուրու» (1950-55), «Սանթոս» (1956-74) և Նյու Յորքի «Կոսմոս» (1975-77) թիմերում։
 
Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Աշխարհի եռակի չեմպիոն է (1958, 1962 և 1970թթ.)։ 1958-ի և 1970-ի աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստը։ Մասնակցել է նաև 1966-ի առաջնությանը։ Լիբերտադորեսի գավաթի և միջմայրցամաքային գավաթի խաղարկությունների հաղթող (1962-63թթ)։ 1970թ աշխարհի լավագույն մարզիկ։ Հարավային Ամերիկա-ի լավագույն ֆուտբոլիստ (1973)։
 
Նրան է պատկանում բրազիլական երկու ռեկորդ. 1958-ին 30 խաղում խփել է 58 գոլ, «Սանթոս»-«Բոտաֆոգո» հանդիպման ժամանակ (13։ 0) խփել է 11 գոլ։ Ընդհանուր առմամբ դարձել է 1284 գոլի հեղինակ 1363 խաղում։ Եղել է Բրազիլիայի սպորտի կոնֆեդերացիայի նախագահ։ 1950թ.-Սկսել է խաղալ Տրես Կարոկաս քաղաքի Բաուրու թիմում 1956թ.-տեղափոխվել է Սանտոս և 15 տարեկանում, հանդես գալով Բրազիլիայի առաջնությունում, առաջին մրցաշրջանում խփել է 32 գոլ։ 1957թ.-16 տարեկանում ընդգրկվել է Բրազիլիայի հավաքական և առաջին գոլը խփել է Արգենտինայի դարպասին:
 
1950 թվականին նա սկսել է խաղալ Տրես Կարոկաս քաղաքի «Բաուրու» թիմում։ 1956 թվականին նա տեղափոխվել է «Սանտոս» և 15 տարեկանում, հանդես գալով Բրազիլիայի առաջնությունում, առաջին մրցաշրջանում խփել է 32 գոլ։ 1957 թվականին նա 16 տարեկանում ընդգրկվել է Բրազիլիայի հավաքական և առաջաին գոլը խփել է Արգենտինայի դարպասը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: