Հանրագիտարան

Երկնքի տաճար

Երկնքի տաճարը համարվում է Չինաստանի խոշորագույն պատմական հուշարձաններից մեկը: Այն գտնվում է Պեկինի կենտրոնական մասի հարավում`   կայսերական պալատից հարավ-արևելեք:
Երկնքի տաճարը կառուցվել է Մին դինաստիայի կառավարության օրոք`   1420 թվականին, երբ Յուն Լե կայսրը Չինաստանի մայրաքաղաքը Նանկինից տեղափոխեց Պեկին: Ի սկզբանե այն կառուցվել է որպես «Երկնքի և Երկրի» տաճար և այստեղ են անցկացվել Երկրին և Երկնքին նվիրված արարողությունները: Սակայն 1530 թվականին Պեկինի հյուսիսում կառուցվել է առանձին Երկրին նվիրված տաճար և այդ ժամանակից ի վեր Երկնքի տաճարը դարձել է հատուկ վայր, որտեղ կայսրերը երկրպագում էին միայն Երկնքին և աղոթում աստվածներին լավ բերք ստանալու համար:
 
Համալիրը բաղկացած է մի քանի հոգևոր նշանակության կառույցներից, որոնցից գլխավորները գտնվում են հյուսիսից հարավ ձգվող հիմնական առանցքի վրա: 
Երկնքի տաճարի ամենահարավային կառույցն է Կլոր զոհասեղանը`   Խուանցյուտանը: Այն կառուցվել է 1530 թվականին, այնուհետև վերակառուցվել`  1749-ին: Այստեղ, վերին տեռասի կենտրոնում գտնվում է մի կլոր քարե սալիկ, որի վրա եթե կանգնես և ցածր ձայնով աղոթես, ապա ձայնն անգամներ կուժեղանա:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: