Հանրագիտարան

Պոսեյդոնի տաճար

Պատմության կարևոր սրբավայրերից է Պոսեյդոնի տաճարը: Այն գտնվում է Հունաստանում:
Ենթադրվում է, որ տաճարն անտիկ շրջանում է կառուցվել, սրա մասին առաջին անգամ հիշատակվել է «Ոդիսականում», երբ Մենելաուսը Տրոյա վերադառնալուց առաջ իր ընկերներից մեկին թաղելու համար այստեղ է կանգ առնում: 
Տաճարի շրջակայքում ք.ա. 7-րդ դարի հնություն ունեցող տարբեր գտածոներ են հայտնաբերվել, որոնք վկայում են այն մասին, որ այստեղ կազմակերպված պաշտամունք է գոյություն ունեցել:
Այսօր Պոսեյդոնի տաճարը որպես մշակութային կոթող քչերին է հայտնի, սակայն այն լավ հայտնի է երիտասարդ զույգերին, ովքեր հաճախ են այցելում այստեղ`   վայելելու շրջակայքի գեղեցիկ տեսարանն ու օգոստոսյան լիալուսինը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: