Հանրագիտարան

Մայ Սոնի տաճար

Վիետնամում գտնվող Մայ Սոնը տաճարների համալիր է: Այն համարվում է հին աշխարհի ամենագեղեցիկ կառույցներից մեկը, սակայն, ցավոք, մարդկանց կողմից այն քիչ հայտնի է, հատկապես՝ Արևմտյան աշխարհում:
Մի ժամանակ այն կազմված է եղել 70 տաճարներից և համարվել է բուդդիստական կարևորագույն տաճարների համալիրներից մեկը: Այս կառույցը հիմնվել է 4-րդ դարում և համարվել գիտության, հոգևորականության և քաղաքականության համար կարևոր կենտրոն Չամպայի մշակույթի շրջանում:
 
Կենտրոնական Վիետնամում Քեթս Թուս (թարգմանաբար`   «կատվի ատամ») լեռան ստորոտում է գտնվում հնէաբանական կարևոր այս կենտրոնը, որը կառավարվել է չամպաների թագավորության կողմից մինչև 13-րդ դարը: 
 
1937թ.ին ֆրանսիացի գիտնականները սկսեցին Մայ Սոնի տաճարների վերանորոգման աշխատանքները: Ցավոք, Վիետնամական պատերազմի ժամանակ բազմաթիվ պատմական կառույցներ ավերվեցին ամերիկացիների կողմից օդուժով իրականացված ռմբակոծության արդյունքում: Այս վայրերը դեռևս զբոսաշրջիկների ու այցելուների համար մնում են վտանգավոր տարածքներ`   ականապատ լինելու պատճառով:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: