Հանրագիտարան

Հերկուլես Վիկտորի տաճար

Հերկուլես Վիկտորի տաճարը գտնվում է Հռոմում և կառուցված է դասական հունական ճարտարապետական ոճով: Համարվում է, որ այն երկրորդ դարում է կառուցվել:
Տաճարն ունի շրջանաձև կառուցվածք, որի կենտրոնում գտնվում է սրահը, իսկ շրջանը կազմված է 20 սյուներից: Սյուներն իրենց վրա պահել են տանիքն ու ճակատամասը, որոնք ցավոք այսօր չեն պահպանվել: Պահպանվել են միայն 20 սյուներից 19-ը և սրահի պատերից մեկը: 
 
Այս կառույցը պատմական մեծ նշանակություն ունի, քանի որ, փաստորեն, այն Հռոմի ամենահին կառույցն է, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Ոչ մի աղբյուր գրեթե չկա, որպեսզի հստակորեն իմանանք, թե ում է նվիրված եղել և ինչ է եղել կառույցի սկզբնական անունը, սակայն հավատացած են, որ այն կապ է ունեցել Հերկուլեսի հետ, որն էլ հիմնական պատճառն է, թե ինչու է այս կառույցն անվանվել Հերկուլես Վիկտորի տաճար:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: