Առողջապահություն

Շաբաթական 2 րոպե ինտենսիվ մարզանքները կարող են կանխել դիաբետը

Նոր հետազոտությունները պարզել են, որ 2-րդ տիպի դիաբետը կանխելու համար մարզանքները կարող են օգտակար լինել: Առավել արդյունավետ է շաբաթական 2 րոպե ինտենսիվ մարզվելը:
Շաբաթական երկու անգամ ուժային վարժություններ կատարելը կարող է կանխել դիաբետի առաջացման վտանգը: Հետազոտության արդյունքները հիմնված են ավելորդ քաշ ունեցող հիվանդների ուսումնասիրության վրա, որոնց մոտ դիաբետի առաջացման մեծ վտանգ է եղել։
 
Հիվանդներն ինտենսիվ մարզվել են ութ շաբաթվա ընթացքում. շաբաթական երկու օր 10 անգամ 6 վայրկյան հեծանիվ են քշել, ինչը ընդհանուր առմամբ կազմում է շաբաթական 2 րոպե մարզանք։
 
Կարճ, սակայն ինտեսնիվ մարզումները բավարար են սիրտ-անոթային համակարգի վիճակն զգալիորեն բարելավելու համար, ավելին՝ բարձրացնում են ինսուլինի զգայունությունը։
 
Աղբյուրը`   NEWS.am, Medicine
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: