Առողջապահություն

Ինչպես պահպանել մտքի սրությունը

Մեր ուղեղի մարզման ընթացքում բազմաթիվ նոր նեյրոններ են արտադրվում, ինչն ավելի է սրում մեր միտքն ու ավելի է ամրապնդում մեր հիշողությունը։ Ահա, մի քանի խորհուրդ, որոնք կարելի է ներառել Ձեր առօրյա կյանքում ուղեղի աշխատանքը բարելավելու համար։
Գիշերը լավ քնել
 
Չնայած, որ հիշողության, ուղեղի և ուսուցման մեջ առկա կապերը դեռևս լավ ուսումնասիրված չեն, սակայն գիտնականներից շատերը համաձայն են, որ ինչ-որ մի բան սովորելուց առաջ ավելի ճիշտ է գիշերը լավ քնել։ Քնի պակասը մեզ դարձնում է ավելի դանդաղաշարժ և մոռացկոտ։ 
 
Համաձայն Հարվարդի բժշկական դպրոցի քնի բժշկության բաժնի հետազոտությունների՝ լիարժեք քնի բացակայությունն ամբողջովին ազդում է տրամադրության, մոտիվացիայի, և իրադարձությունների վերաբերյալ մեր հիմնավորումների և ընկալումների վրա։ 
 
Oրագիր լրացնել
 
Փորձեք գոնե մի որոշ ժամանակ հրաժարվել թվային ամեն ինչից, թեկուզ դա շատ դժվար է։ Հիշեք, թե ինչ հաճելի է նստել և մի քանի ժամ գիրք կարդալ և մեծ բավականություն ստանալ՝ ամբողջապես ընկղմվելով գրքերի մեջ։ Շատ կարևոր է սա կրկնել ամեն օր կենտրոնանալու ունակությունը պահպանելու համար։
 
Նաև կարելի է օրագիր լրացնել, նստել և ձեռքով գրել, թե ինչ կարևոր դեպքեր են պատահել օրվա ընթացքում։ Այսպես ոչ միայն կարելի է կենտրոնանալ, այլև մաքրել ուղեղը՝ ինքնաթերապիա անելով։ Բացի այդ, գիտանականներն ապացուցել են, որ ձեռքով գրելն օգնում է մտքի սրությանը։
 
Քնել օրվա ընթացքում
 
Եթե գիշերը լավ եք քնել, ապա հրաշալի է, բայց երբեմն կարելի է քնել նաև օրվա ընթացքում, որպեսզի օրգանիզմն էներգիայով լի լինի մինչ ուշ գիշեր։
 
Շատ ջուր խմել
 
Հենց հիմա խմեք մեկ բաժակ ջուր։ Դուք վայրկենապես աշխուժություն և ուժ կզգաք։ Օրգանիզմի կանոնավոր խոնավացումը Ձեզ էներգիա և ուժ, մտքի պայծառություն և հագեցվածության զգացում կտա։
 
2006թ. հրապարակված մի հետազոտության մեջ ասվում է, որ ավելի շատ մրգային և բանջարեղենային հյութեր օգտագործած մարդկանց մոտ Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը շատ ավելի քիչ է։
 
Փոփոխել առօրյա սովորությունները
 
Հետաքրքիր է, որ ուղեղը մարզելու համար փորձագետները խորհուրդ են տվել փոփոխել առօրյա սովորությունները։ Այն «կծանրաբեռնի» ուղեղը։
 
«Այդ դեպքում Դուք կխթանեք Ձեր ուղեղի նոր հատվածների աշխատանքը՝ ստիպելով ստեղծել նոր կապեր», - նշել է «Հոյակապ միտք ցանկացած տարիքում» գրքի հեղինակ Դանիել Ամենը։
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: