Հանրագիտարան

Անկախության տոն (Մոնտենեգրոյի Հանրապետություն)

Հունիսի 3-ին Մոնտենեգրոյի Հանրապետությունում նշվում է Անկախության տոնը: Մոնտենեգրոն պետություն է Եվրոպայի հարավ-արևելքում՝ Բալկանյան թերակղզում: Ափերը ողողվում են Ադրիատիկ ծովի ջրերով:
1991-1992թթ.-ի պատմական իրադարձությունների բերումով Հարավսլավիան տրոհվեց 5 ինքնիշխան պետության, որոնցից մեկը Սերբիայի և Չեռնոգորիայի միությունն էր:
 
2006թ.-ի հունիսի 3-ին Սերբիայում և Չեռնոգորիայում անցկացվեց համաժողովրդական հանրաքվե, որից հետո Չեռնոգորիան հայտարարեց իր անկախությունը:
 
Երկրի տարածքի մեծ մասը գտնվում է Դինարյան բարձրավանդակում, հարավ-արևմուտքում Չեռնոգորիայի կարստային սարավանդն է:
 
Ընդերքում կան բոքսիտների, կապարի, ցինկի, գորշ ածխի պաշարներ: Կլիման չափավոր ցամաքային է, ափամերձ գոտում՝ միջերկրածովյան:
 
Արդյունաբերության առաջատար ճյուղը հանքարդյունահանությունն է: Կան տեքստիլ, սննդի, նավանորոգման, մետաղամշակման, ծխախոտի արդյունաբերության ձեռնարկություններ:
 
Գյուղատնտեսության առաջատար ճյուղն անասնապահությունն է: Մշակվում են ձիթենի, եգիպտացորեն, գարի, ծխախոտ, կարտոֆիլ: Զբաղվում են նաև պտղաբուծությամբ (սալոր, թուզ, նուռ, նուշ, նարինջ, կիտրոն):
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: