Հանրագիտարան

Տեղի ունեցավ «Եվրատեսիլ»-ի առաջին մրցութը

1956թ.-ի մայիսի 24-ին առաջին անգամ տեղի է ունեցել արդեն սիրելի դարձած «Եվրատեսիլ» երգի մրցույթը: Այն առաջին անգամ կայացավ Լուգանոյի (Շվեյցարիա) մի փոքրիկ դահլիճում, որը կոչվում էր Տեատրո Կուրսաալ:
Երգի մրցույթի հաղթող ճանաչվեց Շվեյցարիան ներկայացնող Լիզ Ասսիան "Refrain" երգով: Նշենք նաև, որ մինչ օրս, բացի հաղթող երկրի արդյունքից, մյուս մասնակից երկրների արդյունքները դեռ բացահայտված չեն: Երգի մրցութի ստեղծման գաղափարն առաջացել է Սան-Ռեմո փառատոնի տպավորության ներքո:
 
Երգի մրցույթն ուներ հետևյալ ձևաչափը՝
 
Թույլատրվում էին միայն անհատական կատարումներ։
 
Բոլոր երկրները պարտավոր էին կազմակերպել իրենց մասնակիցների ընտրությունն ազգային հեռուստատեսությամբ։ 
 
Քանի որ այդ ժամանակ առաջին անգամ էր անցկացվում մրցույթը, ուստի դա միակ դեպքն էր մրցույթի պատմության մեջ, երբ յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել ոչ թե մեկ, այլ երկու երգ: Նաև միակ դեպքն էր, երբ յուրաքանչյուրը կարող էր քվեարկել իր երկրի օգտին։ 
 
Քվեարկությունն էլ իր հերթին ուներ հետևյալ առանձնահատկությունները՝
 
Քվեարկության համակարգն այս մրցույթում թույլ էր տվել ժյուրիին քվեարկել ցանկացած մրցակից երգի օգտին, այդ թվում՝ սեփական երկրի օգտին։
 
Բացի այդ, ԵՀՄ-ի կողմից Շվեյցարիան ստացավ թույլտվություն քվեարկել Լյուքսեմբուրգի կողմից։ Սակայն այս համակարգը երբեք չի կրկնվել։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: