Հանրագիտարան

Բուհի դերը օրինակելի զինվոր և քաղաքացի պատրաստելու գործում

Քանի որ գետափին ես, տկար ես:
Անցար, կեսար ես: Անցիր հայ
երիտասարդ, անցիր Ռուբիկոնը,
որի հանդիպական ափին քեզ
հաղթական դափնին է սպասում՚
ՀՀ Պաշտպանության նախարար Ս.Օհանյանը իր ամենամյա տարեմուտյան ուղերձով դիմել է զինված ուժերին կոչ անելով անձնակազմին լինել համախմբված, կուռ, զգոն, խիզախ և զինվորական գործին բանիմաց զինվորներ:  2013թ. նույն ուղերձով դիմել է նաև ուսուցչին, աշակերտին, ծնողներին, դասախոսին, ուսանողներին իրավապահ մարմիններին և ողջ հասարակությանը լինել միասնական թե ռազմավարական նշանակության և թե պետական անվտանգության կոնկրետ խնդիրներ լուծելու և թե մարտավարական նշանակության օպերատիվ խնդիրներ լուծելու նպատակով`   ուսուցում, ռազմահայրենասիրական դաստիարակություն, կապ դպրոց, ԲՈՒՀ, բանակ և հասարակություն:
 
Այդ նպատակին պետք է ծառայեն ոչ միայն ռազմաուսումնական, պարտադիր զինվորական ծառայության մեջ ներգրաված սպայակազմի մանկավարժական մոտեցումներն ու ուսուցման արդյունավետությունը այլև նաև դպրոց, աշակերտ, ԲՈՒՀ, ուսանող մանկավարժական կրթադաստիարակչական համակարգի ուղղորդված, համակարգված աշխատանքների  արդյունավետությամբ:  Ահա թե ինչ մոտեցումներ ունեն մեր մտավորականները ՀՀ ազգային բանակի մասին:
 
Երկրի ու ժողովրդի գոյությունը պայմանավորված է բանակով ու մշակույթով, զինվորը պաշտպանում է ազգը ֆիզիկապես, իսկ արվեստագետը նրա հոգևոր պաշտպանն է: Մարտունակ բանակ ու հզոր մշակույթ ունեցող ժողովրդին ոչ ոք չի կարող հաղթել: Ուրեմն`   բանակն ու մշակույթը պետք է միասին լինեն: Վտանգված, անպաշտպան երկրում չի կարող ստեղծվել ինքնատիպ, ազգային ու ազդեցիկ մշակույթ, զուգահեռաբար`   առանց հզոր, ոգեշունչ մշակույթր չի կարող լինել ուժեղ, արժանապատիվ ու հայրենասեր բանակ:
 
Ազգապահպանությունը և սեփական անկախ  պետություն ունենալը հայ ազգի համար միշտ էլ եղել է օրախնդիր հարց: Պատմության քառուղիներում դաժան փորձությունների ենթարկված հայ ժողովրդի, որպես էթնոսի, պահպանման, գոյատևման, արհավիրքներին արժանիորեն դիմակայելու ընդունակության ժամանակագրությունում առանձնակի
տեղ են գրավում նրա զինված ուժերը`   իրենց բնորոշ ռազմահայրենասիրական որակներով, որպես ինքնիշխան պետության պատվար: Հայ ոգու ուժն է նրա որդիներին մղել անձնազոհության, հերոսության`   ազգային բնութագրին վայել 
պատվախնդրությամբ:
 
Հայ ազգը`   մարդկության ակունքներից մեկը, երկար ու դաժան փորձություններով լի ճանապարհ է անցել, երբեմն կորցնելով պետականությունը, կրել ցեղասպանության դժնդակ, սահմռկեցուցիչ պահեր, բայց միշտ կարողանալով ազգի մեջքը շտկել: Քիչ չէ հայը իր բազկի ուժը ցույց տվել նվաճողներին`   բաբելոնացիներին, բյուզանդացիներին, հռոմեացիներին, թուրքերին, քուշաններին, ալաններին, կովկասյան ավարառու ցեղերին, ֆաշիզմին և այլոց`   տանելով անօրինակ հաղթանակներ:
     
Մերօրյա պատմության էջերը նոր բովանդակությամբ լրացվեցին Արցախյան ազատամարտում հայ նվիրյալների հերոսական պայքարի օրինակներով, անհնարինը հնարավոր դարձնելու կարողությամբ, կամքի ուժի, քաջարի ու կորովիռազմական տաղանդի, ազատատենչ ոգու դրսևորումներով:
  
Նմանօրինակ պայքարի պատրաստվող ժողովուրդները նախ  պատրաստվում են հոգեբանորեն, դաստիարակելով հաղթանակի հասնելու համար սեփական պարտությունը հաղթահարելու ունակություն:
Իսկ դրանք կրողներն ու կերտողները, շարժիչ ուժը երիտասարդությունն է: Այդ երիտասարդությունը պետք է լինի ֆիզիկապես կոփված, գրագետ ու բանիմաց, բարոյապես կայուն վերը նշված նպատակին հասնելու  համար դրսևորի վճռականություն, կամքի ուժ և տոկունություն: Նման հատկանիշներ հայ երտասարդությունը դրսևորել է հատկապես ազգի համար բախտորոշիչ պահերին, դրա վառ ապացույցը`   Արցախյան ազատամարտը:
 
Թե ինչպես կերտել նման երիտասարդություն մեծ լումա պետք է ունենա ԲՈՒՀ-ի ողջ մանկավարժական հանրույթը, ուսուցումը զորակցելով հայրենասիրական դաստիարակությամբ: Ուսուցումը չպետք է լինի ինքնանպատակ: Ուսանողը, ապագա զինվորը, քաղաքացին կրթական ուսումնառության տարիներին պետք է իրեն դրսևորի որպես կայացած անհատականություն, գրագետ ու օրինակելի անձնավարություն:
     
Նա պետք է լինի բարոյապես և ֆիզիկապես պատրաստ թե զինվորական ծառայության և  թե բուհական  ուսումնառության գործընթացներին:
Անհրաժեշտ է վերակառուցել մեր մոտեցումները երիտասարդ սերնդի ռազմական, հայրենասիրական և հոգեբանական դաստիարակության հարցերին, փորձելով գտնել լուծումներ, որոնք կնպաստեն արդյունավետ կազմակերպել ռազմական գործը`   հուսալի թիկունք ապահովելու երաշխիքների ստեղծմամբ: Հակառակորդը քնած չէ, նա նույնպես նախապատրաստվում է և պատրաստ է ցանկացածի պաի հակադրել և կիրառել իր զինված ուժերի ողջ արսենալը: Սա չպետք է մոռանա:
 
Այսինքն պետք է ղեկավարվել հետևյալ սկզբունքով `   «Ես մարտնչում եմ ու պաշտպանում իմ հայրենիքը, տունն ու տեղը, իմ հարազատին և հնարավոր է զոհվեմ, բայց այն ունի մեկ նպատակ`   անկախ հայրենիք, անդորր, ընտանիք, այդ նպատակին հասնելու միակ ուղին`   պահպանել և պաշտպանել այդիրավունքը, դրսևորելով կամք, դժվարությունները հաղթահարելու միանշանակ ձգտում»:

Իսկ այն կարելի է ապահովել երիտասարդին իր ուժերի նկատմամբ հավատի ներշնչումով, զենքի տիրապետմանը վարժեցնելով և իհարկե, դաստիարակության գործընթացում անընդհատ օգտագործելով ռազմահայրենասիրական դաստիարակության ծրագրային, նպատակամղված քարոզչական մեխանիզմը: Այդ շրջանակներում կարելի է առանձնացնել ռազմահայրենասիրական դաստիարակության հետևյալ հիմնական ուղղությունները.

  • ՌՀԴ իրավական և բարոյական հայեցակետերը /ՀՀ սահմանադրություն, ՀՀ «Զինապարտության մասին օրենքը», պետական օրհներգը, զինվորական երդումը և այլն/՝ պարզ ու հասկանալի բացահայտելով դրանց էությունն ու բովանդակությունը:
  • Հայրենասիրության գործնական ու ընդգրկուն քարոզչությունը, անցյալի և ներկայի հերոսական օրինակներով:
  •  Ազգային գաղափարախոսության և հայ ազգին պատկանելու հպարտություն
  • Անձնականը ընդհանուրին ստորադասելու կարողություն:
  • Զինվորական գիտելիքների տիրապետմանն ուղղված ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպում:
  • Բարոյակամային որակների ձևավորմանն ուղղված հոգեբանական պատրաստվածությամբ զինելու միջոցառումները:

Ռազմահայրենասիրական դաստիարակության, հայրենասիրական գիտակցության ձևավորման համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ուսումնական առարկա բովանդակի աշխարհայացքային և բարոյական գաղափարներ՝ ազգային-հայրենասիրական, պատմական բնույթի հայրենասիրական գիտակցություն ձևավորելու համար:

Բուհերում ռազմահայրենասիրական դաստիարակությունը առավել մեծ ուշադրության է արժանի, քանի որ շրջանավարտները որպես որակավորված մասնագետներ, աշխատելու են հանրապետության արդյունաբերության, տնտեսության, մշակույթի, ուսումնակրթական և պաշտպանական ոլորտներում, ստանձնելու են կազմակերպչական և մասնագիտական պատասխանատու պաշտոններ: Ռազմահայրենասիրական դաստիարակությունն արդյունավետ դարձնելու նպատակով անհրաժեշտ է տվյալ բուհում ստեղծել ժամանակակից պահանջներին համապատասխան ռազմատեխնիկական և մարզատեխնիկական բազա, որն արտացոլի բուհի մասնագիտական ուղղվածությունը:

Հայրենասիրական դաստիարակության խելամիտ կազմակերպումը, հումանիտար առարկաների արդյունավետ դասավանդումը հետագայում վերաճում է անհատի արժեքային-աշխարհայացքային ամբողջականության և վարքագծի կայուն նորմերի: Ռազմահայրենասիրական դաստիարակության հիմնական գործառույթը տվյալ ենթահամակարգում քաղաքական գիտակցության, ազգային գաղափարախոսության, հայրենասիրության, գիտելիքների, համոզմունքների ձևավորումն է: Հատկապես այստեղ են սաղմնավորվում հայրենասիրական գիտակցության աշխարհայացքային հիմքերը, ազգային գաղափարախոսությունը, հայրենասիրական ոգու ամրապնդումը, ազգային և պետական շահերին նվիրվածությունըև այլն:

Ռազմահայրենասիրական դաստիարակության ենթահամակարգում գաղափարաքաղաքական համոզմունքների դերը կարևորվում է նրանով, որ դրանք որոշակիորեն ներգործում են աշխատանքային, բարոյագեղագիտական, ֆիզիկական և ռազմական համակարգերի վրա:  Գաղափարաքաղաքական ենթահամակարգի հիմնական տարրերը ռազմահայրենասիրական դաստիարակության գործում համարվում է միջոց`   ուսանողների բարոյաքաղաքական բարձր որակների ձևավորման, հատկապես ազգային, հայրենասիրական դաստիարակության համար: Այստեղ լուծվում են 2 հիմնական խնդիրներ`   մի կողմից ուսանողները ստանում են հիմնարար գիտելիքներ ազգային պետականության, նրա գաղափարախոսական և տեսական հիմքերի, պետական օրենքների, հասարակության զարգացման, ազգային արժեքների, ավանդությունների վերաբերյալ, մյուս կողմից`   իրականացնում են այդ գիտելիքների իմացության վերափոխման գործընթաց`   գաղափարական խոր համոզվածությամբ ձևավորելով սեփական հոգևոր կերտվածքը:

Ի վերջո  ուսուցումը չպետք է լինի ինքնանպատակ: Ուսանողը, ապագա զինվորը, քաղաքացին ուսումնառության տարիներին պետք է իրեն դրսևորի որպես կայացած անհատականություն, գրագետ ու օրինակելի անձնավորություն, թե որպես զինվոր և թե որպես քաղաքացի:

Բուհ-բանակ-հասարակություն համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի, եթե մենք կարողանանք ընդլայնել հասարակության տարբեր շերտերի, հասարակական տարբեր կառույցների հետ մեր կապերը և շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ համատեղ աշխատանքի`   միմյանց աջակցության, շտապ փոխօգնության մշակույթ ձևավորել:

Շատ կարևոր է իրականացնել համատեղ ծրագրեր, միջոցառումներ, հանդիպումներ, նոր նախաձեռնություններ երիտասարդներին առավելագույնս ներգրավելով հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, դրանով իսկ ապահովելով օրինակելի զինվոր, քաղաքացի դաստիարակելու մեր, մանկավարժներիս բուն աշխատանքը իմաստավորելու խնդիրը:

Իհարկե, դպրոց-բուհ-բանակ-հասարակություն համագործակցությունն ավելի արդյունվետ կլինի, եթե մենք կարողանանք ընդլայնել հասարակության տարբեր շերտերի, հասարակական տարբեր կառույցների հետ մեր կապերը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: