Հանրագիտարան

Առողջ ապրելակերպը և շարժողական ակտիվության ռեժիմը որպես անձի ձևավորման կարևորագույն նախապայման

Հասարակության բոլոր ոլորտներում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները ազդել են նաև կրթական համակարգի վրա, որի ռազմավարական նպատակը համարվում է երեխայի անձի լիարժեք զարգացման համար օպտիմալ պայմանների ստեղծումը:
Վերջին ժամանակներս՝ ոչ միայն մեծ ուշադրություն է դարձվում անհատի գրագետ դաստիարակմանը, այլ նաև առաջին հերթին նրա առողջությանը, քանի որ սովորողների առողջական վիճակը նշանակալի վատթարանում է: Ամուր առողջությունը նպաստում է ցանկացած գործունեության հաջողությանը՝ այդ թվում նաև մտավորի: Սակայն գրականության մեջ եղած և մեր կողմից կատարված հատուկ հետազոտությունները ցույց են տալիս, որ հանրակրթական դպրոցի սովորողների 85%-ի մոտ ցածր առաջադիմության հիմնական պատճառը համարվում է թույլ առողջությունը, բազմաթիվ տվյալներ վկայում են այն մասին, որ հատկապես կարևորվում է այն պրոբլեմը, որ աշխարհի որոշակի երկրներում զորակոչային տարիքի երիտասարդների ֆիզիկական զարգացման ու շարժողական պատրաստվածության մակարդակը, առողջական վիճակը անբավարար են: Աճող սերնդի առողջության վատացման միտումները երևան են եկել վերջին 15-20 տարիների ընթացքում: Տարբեր հեղինակների տվյալներով Ռուսաստանում 10 զորակոչիկներից 7-ը պիտանի չեն բանակում ծառայության, Բելառուսում ծառայությանը պատրաստ չէ յուրաքանչյուր 5-րդ զորակոչիկը և նմանօրինակ պատկեր է նաև Մոնղոլիայում, Չեխիայում և այլ երկրներում: Հայասատանի դպրոցների շրջանավարտների ֆիզիկական զարգացման և շարժողական պատրաստվածության ցածր մակարդակի մասին են վկայում նաև Դ. Խիթարյանի, Բ. Երիցյանի, Ա. Խաչատրյանի, Ֆ.Գ. Ղազարյանի տվյալները, բացահայտվել է նաև այն միտումը, որ Հայաստանի նախազորակոչիկների սպարտակյադիայի անդամների  մասնակիցների ցուցանիշները մարզական շարժումներում վատանում են 15-18տ. նրանց տարիքի աճման համեմատ և բնական է, որ բանակ զորակոչվող երիտասարդները, որոնք ունեն ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստվածության, առողջության ցածր մակարդակ շատ գլխացավանք են պատճառում իրենց հրամանատարներին, քանի որ դա ավելի է դժվարեցնում առանց այն էլ նրանց ծանր զինվորական ծառայության կատարումը:
 
Աճող սերնդի առողջական վիճակը հասարակության և պետության բարեկեցության կարևոր ցուցանիշն է՝ արտացոլող ոչ միայն իրական վիճակը, այլ նաև տվող հատուկ կանխատեսումներ ապագայի համար: Երկրի աշխատանքային ռեսուրսները, նրա անվտանգությունը, քաղաքական կայունությունը, տնտեսական բարեկեցությունը և ազգաբնակչության բարոյական մակարդակը, անմիջականորեն կախված են երեխաների, դեռահասների և երիտասարդների առողջական վիճակից: Սրա հետ կապված հասարակության առաջ կանգնած է մարդու առողջ ապրելակերպի դաստիարակաման խնդիրները՝ ձգտող վնասակար սովորույթների կանխարգելմանը՝ ծխելը, ալկոհոլը, թմրանյութերը և այլն: Այդ պատճառով վնասակար սովորույթների ազդեցությունները մարդու օրգանիզմի վրա, դրանց պրոֆիլակտիկան և կանխարգելման հնարավորությունները շատ արդիական են ժամանակակից հասարակության համար:
 
Ինչպես հայտնի է, դեռահասության տարիքում տեղի է ունենում օրգանիզմի ֆիզիկական աճի ակտիվացում: Մարմնի հասակը ֆիզիկական զարգացման կարևորագույն ցուցնաիշներից մեկն է: Հայտնի է, որ հասակի աճը շարունակվում է 17-19տ. աղջիկների և 19-22տ. տղաներ մոտ: Արագ աճի շրջանները հաջորդում են դրանց հարաբերական դանդաղեցման շրջաններին: Այսպես՝ օրինակ հասակի նշանակալի աճի տեմպերը նկատվում են կյանքի առաջին տարիներին մինչև 25սմ, հետագայում նաախդպրոցաակն տարիքում և սեռական հասունացման՝ պուբերտանտ շրջանի սկզբին (աղջիկների մոտ 10-16տ. տղաների մոտ՝ 11-17տ.): Փոփոխվում է նաև այլ ֆիզիկական ցուցանիշները՝ քաշը, կրծքավանդակի շրջագիծը, մկանային մասսան և այլն:
 
Անցումը դեռահասության տարիքին բնութագրվում է երեխայի անահատական զարգացման վրա ազդող պայմանների խորը փոփոխություններով: Դրանք վերաբերվում են օրգանիզմի ֆիզիոլոգիային, մեծահասկաների և հասակակիցների  միջև դեռահասների փոխհարաբերությունների ձևավորմանը, ճանաչողական գործընթացների զարգացման մակարդակին, մտավոր ունակություններին և ընդունակություններին: Երեխայի օրգանիզմը սկսվում է արագ վերակառուցվել, վերածվել մեծահասակ մարդու օրգանիզմի: Ֆիզիկական և հոգեկան կյանքի կենտրոնը տեղափոխվում է դեպի արտաքին աշխարհը՝ անցում հասակակիցների, մեծահասակների միջավայր: Փոխհարբերությունները հասակակիցների խմբերում կառուցվում են առավել  լուրջ գործերում, քան միմյանց հետ զվարճալի խաղերի ընթացքում, սկսած միասնական աշխատանքից մինչև կյանքի կարևորագույն թեմաներից անհատկան շփումները: Մարդկանց միջև այդպիսի հարաբերությունների մեջ դեռահասը մտնում է արդեն լինելով գաղափարպես բավականին զարգացած մարդ և տիրապետելով այնպիսի ընդունակությունների, որոնք կթույլտարեն նրանց զբաղեցնելու որոշակի տեղ իրենց հասակակիցների փոխհարաբերությունների միջև: 
 
Ավագ դասարաններում 3-ից 4 տարվա ուսումնառության ընթացքում ձևավորվում է մարդու դրդապատճառային ոլորտը, արտահայտվում մասնագիտական նախասիրությունները և ընդունակությունները: 
Դեռահասությունը ամենադժվար մանակական հասակն է՝ իրենից ներկայացնող անհատի ձևավորման շրջան, այստեղ են ձևավորվում բարոյականության հիմուքները, սոցիալական որոշումները, ինքն իր և հասարակության նկատմամբ վերաբերմունքը: Այս տարիքում կարգավորվում են նաև բնավորության գծերը և միջանձնային հարաբերությունների հիմնական ձևերը, որտեղ գլխավոր դրդապատճառային գիծը ինքնաճանաչումն է, ինքնադրսևորումը, ինքնահաստատումը: Այդ պատճառով էլ շատ դեռահասներ, որպեսզի իրենց հասակակիցների միջավայրում հաստատվեն՝ փոխհարաբերվում են վնասակար վատ սովորույթներին: Դեռահասության տարիքում սովորողները ձգտում են նմանվել մեծահասկանրին և շատ դեպքերում այդպիսի ցանկությունը դառնում է այնպես ուժեղ, որ դեռահասը ժամանակից շուտ իրեն սկսում է համարել արդեն «մեծ մարդ», պահանջելով շրջապատի համապատասխան վերաբերմունքը իր նկատմամբ՝ ինչպես «մեծ մարդու»: 
 
Տեսնելով որոշակի որակների դրսևորումները մեծահասակների  կամ իրենից ավագի կողմից՝ դեռահասը սկսում է նրանց ընդօրինակել, որը և բերում է նրանց շփմանը վնասակար սովորույթների հետ:
Դեռահասին դուր է գալիս իրեն տեսնել որպես մեծի և դա կապված է նաև օրգանիզմի ֆիզիկական փոփոխություններիհետ: Դեռահասները պատճենահանում են այն մեծահասակների վարքագծերը, որոնք իրենց շրջապատում ունեն մեծ ազդեցություններ և հեղինակություններ են, դրանց մեջ մտնում է հագուստը, սանրվածը, լեքսիկոնը, վարքագիծը, հանգստի ձևը, զբաղմունքը: Մեծերից բացի նմանակման օրինակ կարող են դառնալ նաև ավագ ընկերները: 
 
Տղաների համար նմանակվելու օբյեկտ հաճախ դառնում է այն մարդը, ով իրեն պահում է որպես իսկական տղամարդ՝ տիրապետում է կամքի ուժի, զսպվածության, քաջության, դիմացկունության և ընկերական հավատարմության: Շատ դեռահաս տղաներ սկսում են ուշադրությամբ վերաբերվել ֆիզիկական վարժություններով պարապմունքներին՝ ուղղված դիմացկունության և ուժի մշակմանը: 
Այդպիսով ձևավորվում և զարգանում է երեխայի ինքնագիտակցությունը: «Ես» -ի ցանկալի կերպարը ձևավորվում է նրանց կողմից արժևորվող մարդկանց արժանիքներից: Դժբախտաբար շատ հաճախ դեռահասներիմոտ ծնվում են խափուսիկ պատկերացումներ այն մասին, թե ինչպիսին պետք էլինի «իսկական տղամարդը», տեսենելով այդ կերպարը նրանց մեջ՝ ում համար սովորական են վնասակար սովությունները և սկսում են կուրորեն հետևել նրանց: Շատ դեռահասներ ձգտում են զբաղվել ինքնադաստիարակմամբ, դա հատկապես բնորոշ է տղաներին: Նրանք ցանկանում են նմանվել ֆիլմերի, գրքերի հերոսներին, բայց մեր օրերում տղաների համար հերոսներ են դառնում ոչ այնքան իդեալական մարդիկ: Հեռուստատեսությունը, դեղին մամուլը, համացանցը նպաստում են դեռահասների մոտ բացասական վնասակար հեղինակության ձևավորմանը՝ նորաձև ուժեղմարդը գեղեցիկ ծխում է, օգտագործում ալկոհոլ, խուսում փողոցային լեկսիկոնով, անպատժելի է և միաժամանակ հանցագործ: Ահա այսպիսին են մեր հեռուստատեսությամբ ցուցադրվող ֆիլմերի հերոսները և ակամայից  այդպիսի մարդու կերպարը մնում է դեռահասի հիշողության մեջ, որպես այսօրվա կյանքի տիրոջ կերպար: 
 
Սակայն շատ տղաներ էլ իքնուրույն են սկսում զբաղվել անձին անհրաժեշտ կամային որակների ինքնազարգացմամբ: Նրանք հրապուրվում են տարբեր մարզաձևերով, որտեղ անհրաժեշտ է ուժ, արիություն՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, ծանր աթլետիկա, սպորտային խաղեր և այլն: Ֆիզիկական կուլտուրայի պարապմունքները դառանալով սովորական՝ հասուն տարիքում վերածվում են առողջության և աշխատունակության պահպանման արդյունավետ միջոցի և անհատի օգտակար կամային որակները՝ ձևավորված սկզբնական շրջանում, ամրապնդվում են այդ պարապմունքների ընթացքում և հետագայում փոխադրվում գործունեության այլ ձևերի մեջ:
 
Այսպիսով, կարևոր է նպաստել սովորողների մոտ առողջ ապրելակերպի ձևավորմանը, որը կթույլատրի դիմակայելու վնասակար սովորություններին: Եթե դեռահասի մոտ կա ձգտումը իր մեջ ձևավորելու դրական որակներ, ապա շատ կարևոր է այդ հարցում նրան օգնելը:
 
Դեռահասներին բնորոշ է նաև ճանչողական  և ստեղծագործական ակտիվությունը: Նրանք ձգտում են գնտենալ ինչը որ նորը, ինչ որ բան սովորեն, ձգտում են զբաղվելու ինքնազարգացմամբ, ընտրում են առարականեր, որոնք իրենց համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Հաճախակի այս կամ այն առարկայի նկատմամբ վերաբերմունքով էլ որոշվում է ուսուցչի նկատմամբ վերաբերմունքը: Այդ պատաճով էլ՝ հենց ուսուցչին է պատկանում դեռահասների մոտ առողջ ապրելակերպի ձևավորման գլխավոր դերերից մեկը և ուսուցիչը պետք է դառնա նրանց համար վարվելակերպի օրինակ:
 
Օգտագործված գրականություն
 
  1. Ա.Ռ. Խաչատրյան, Հայկական բանակ, Նախազորակոչային տարիքի  պատանիների ֆիզիկական զարգացման և շարժողական պատրաստվածության վիճակը Գյումրի օրինակով 3 (29). 2001, Ե:, Էջ 41-45
  2. Ա.Ս. Մարտիրոսյան, ֆիզիկական կուլտուրայի արատադասարանական պարապմուքների մեթոդիկան, ատենախոսության սեղմագիր, Երևան 2006
  3. Ֆ.Գ. Ղազարյան, Ֆիզիկական պատրաստությունը նախազորակոչային տարիքում, Երևան 2007
  4. Р.Г. Бикметирова, физическое развитие человека. М.,2000
  5. Р.И. Кузнецов. Физиология развития человека. М.,2000
  6. Д.С. Хитарян. Двигательная подготовка молодежи призывного возраста, Е., ИФК, с 96.
  7. Ф.Г. Казарян, Ю.Е. Купалян. Характеристика двигательной подготовленност призывников. Тезисы НМК. Е. 1996, с.60
  8. Ю.А. Янсон. Физическая культура в школе, Научно педогогический аспект. Книга для педагога.- Ростов н/Д: «Феникс» 2004. -624 с.
  9. Ж.К.Холодов, В.С.Кузнецов Теория и методика физического воспитания и спорта: У1ебное пособие для вузов-М: Издательский центр «Академия», 2004.-480с

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ,

Արթուր Ռաֆիկի Խաչատրյան մ.գ.թ., դոցենտ

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: