Հանրագիտարան

Հեռուստաեթերի ազդեցությունը շեղվող վարքի ձևավորման վրա

Վարքը անձի և միջավայրի փոխազդեցությունն է`   պայմանավորված անձի ներքին ակտիվությամբ և անհատական առանձնահատկություններով: Այն ունի գործողությունների և արարքների ձև:
Մարդը կարող է գտնվել վարքային 4 ոլորտներում`   նորմալ, սոցիալ-հոգեբանական ադապտացիա, շեղվող (դևիանտ) և հակաիրավական: [3]
 
 Մարդու վարքը կարելի է նկարագրել հետևյալ բնութագրերով.
  1. Մոտիվացիա – Ներքին պատրաստակամություն, որը կապված է պահանջմունքների բավարարման և միջոցների կիրառման հետ:
  2. Ադապտացիա – Սոցիալական միջավայրի պահանջներին համապատասխանելը:
  3. Վավերականություն – Տվյալ անձի համար իր վարքի բնականությունը:
  4. Պրոդուկտիվություն – Գիտակցված նպատակների հասկացում:
  5. Ակտիվության մակարդակ – Էներգիա և ինիցիատիվություն:
  6. Էմոցիոնալ արտահայտչականություն:
  7. Դինամիկություն (տեմպ):
  8. Ստաբիլություն – Տարբեր իրավիճակներում հակազդումների կայունություն:
  9. Գիտակցվածություն – Իր վարքը բացատրելու կարողություն:
  10. Կամայնություն (ինքնավերահսկում):
  11. Ճկունություն – Վարքի փոփոխություն`   ի պատասխան միջավայրի փոփոխության: [2]
Մարդկանց հետ փոխհարաբերություններում վարքը կարգավորվում է ավանդույթներով, սովորություններով և պետական մասշտաբով հաստատված նորմերի համակարգով: Ինչքան դեմոկրատական է հասարակությունը, այդքան շատ է ընդունում վարքի ոչ ստանդարտ ձևեր, իսկ տոտալիտար պետության ժողովուրդը`   հակառակը:
 
Նորմայից շեղումը լինում է 4 ձևի`   ֆիզիկական (կապված առողջության հետ), հոգեկան (կախված ուղեղային զարգացման հետ`   զարգացման ուշացում և մտավոր հետամնացություն), մանկավարժական (ճիշտ ժամանակին ճիշտ գիտելիքի ստացման բացակայություն), սոցիալական (նորմաներից և օրենքներից շեղում):
 
Որոշ գիտնականներ կարծում են, որ դևիանտ կարող է լինել ոչ միայն արարքը, այլ նաև մտքերը: Տարբերում են առաջնային և երկրորդային դևիացիա: Առաջնային դևիացիան ոչ նորմալ վարք է`   տարբեր պատճառներով (անհատի ապստամբություններ, ինքնաիրացում և այլն), իսկ երկրորդային դևիացիան`   հաստատումն է ինքն իրեն`   որպես ոչ նորմալ վարքի տեր մարդ: Այսինքն մարդը հասարակության մեջ նման իրեն ընկալում է որպես դևիանտ: Խոսքը գնում է ոչ թե առանձին արարքների, այլ կյանքի ոճի մասին:
 
Տարբերում են նաև դևիանտ վարք`   նեղ և լայն իմաստներով: Նեղ իմաստով այն այնպիսի շեղումների համակարգ է, որոնք իրավական պատիժների կարիք ունեն: Իսկ լայն իմաստով այն յուրաքնչյուր մարդու վարք է, որը շեղվում է ճիշտ ուղղուց:
 
Շեղվող վարքը ունի հետևյալ կոմպոնենտները.
  1. Մարդ, որին հատուկ է այդ վարքը:
  2. Հասարակության նորմեր և սպասելիքներ, որոնք համարվում են այդ վարքը գնահատողները:
  3. Կազմակերպություններ կամ մարդկանց խմբեր, որոնք դատում և որոշում են`   նորմալ է արդյոք վարքը, թե ոչ:
Շեղումները կոչվում են դևիացիաներ և կարող են լինել ինչպես բացասական (տեռորիստներ, դավաճաններ, հանցագործներ...), այնպես էլ դրական (ազգային հերոսներ, սպորտսմեններ, գրողներ...): Նրանք կազմում են բնակչության 30% (15%/15%), իսկ մնացած 70-ը`   «միջիններն են»:[2]
Դևիանտ վարքի տարատեսակներն են`   հանցագործությունը, հարբեցողությունը, թմրամոլությունը, տոքսիկոմանիաը, մարմնավաճառությունը, սեքսուալ դևիացիաները և այլասերումները, ինքնասպանությունը, գեմբլինգը՝ խաղային կախվածություն (համակարգիչ, ազարտային), կերակրային կախվածությունները (անորեքսիա, բուլիմերիա), կլեպտոմանիան (պաթոլոգիկ գողություն), աշխատանքամոլությունը և այլն: Դևիանտ վարքի սպեցիֆիկ ձևեր են սև հումորը և դեռահասների վանդալիզմը (գրաֆֆիտի):
Հարկավոր է տարբերակել դևիանտ վարքը դելիկվենտից: Դևիանտ կարող են լինել մշակութային, բարոյական շեղումները, որոնք հարաբերական են, այսինքն՝ մեկի համար դրական, իսկ մյուսի համար μացասական: Իսկ դելիկվենտ վարքը բոլորի կողմից ընդուված է որպես շեղում և ունի օրենքի հետ անմիջականառնչություն: [3]
 
Կան նաև դևիանտ սուբկուլտուրաներ (խմբային մակարդակում): Օրինակ`   կրիշնայիդները և թափառաշրջիկները: Նրանք ապրում են սոցիալապես տարբեր պայմաններում`   մեկը լավ, մյուսը վատ: Սանկցիան այլ մարդկանց ռեակցիան է մարդու վարքին, որի նպատակն է պահպանել սոցիալական նորմերը և ապահովել մարդկանց կոմֆորմությունը: Սանկցիաները լինում են խրախուսող`   դրական և պատժող`   բացասական, ֆորմալ և ոչ ֆորմալ: [3]
 
Հեռուստաեթերը գիտության տեխնիկայի ոլորտ է, որը կապված է հեռավորության վրա և լայն զանգվածներին ինֆորմացիա հաղորդելուն: Եվ դա կատարվում է տարբեր ծրագրերի, ֆիլմերի և հաղորդումների միջոցով: Բացի հեռուստատեսությունից տեղեկատվական տեղեկատվություն է տարածվում նաև ռադիոյի, տպագրության (թերթեր ամսագրեր և այլն) միջոցով: Հեռուստաեթերը, ինչպես նաև տեղեկատվական նշված մյուս ձևերը հնարավորություն ունեն հասարակության լայն զանգվածներին ներկայացնել բառային հասկանալի և հուզականորեն հագեցած տեղեկատվություն:
 
Սրանք իրենց ազդեցությունն են ունենում անձի վարքի և հատկապես շեղվող վարքի ձևավորման վրա: Թիրախային խումբ, ում վրա հատկապես ուժեղ է ազդեցությունը, հանդես են գալիս երեխաները, դեռահասները, երիտասարդները: Քանի որ նրանք այն տարիքում են, երբ նոր են սկսում յուրացնել հասարարակական նորմերը, արժեքները, հետաքրքրությունները, ընտրում են իրենց համար էտալոններ, նմանեցման օրինակներ,  սովորում են վարքի, արարքների տարբեր ձևեր և պետք է հասկանան թե, վարքի որ տեսակն է ընդունելի հասարակության կողմից, որը՝ ոչ: Վարքի տարբերակի ընտրությունը կատարվում է ըստ այն սկբունքի՝ թե որն է ավելի հաջող տարբերակ իրագործելու և հեշտ նմանեկելու համար: Այսինքն՝ այս շրջանում է տեղի ունենում սոցիալիզացիան: Սոցիալիզացիայի վրա էապես ազդում են զանգվածային լրատվական բոլոր միջոցները և հատկապես տեռուստաեթերը: Քանի որ դրա միջոցով են ներկայացվում վարքի տարբեր մոդելներ: Արդյունքում ԶԼՄ-ները դառնում են հասարակության վարքի հզոր կարգավորիչներ:[5]
 
Հեռուստաեթերի երիտասարդների վարքի ձևավորման վրա ազդեցությունը կատարվում է մի խումբ բնութագրիչների հիման վրա.
  1. Դեռահասի վարքի ոչ էֆֆեկտիվությունը, երբ նա հանդիպում է անհաջողությունների, հայտնվում է հոգեբանական դիսկոմֆորտային, ընկճված երբեմն նաև մեկուսացված վիճակում, այս դեպքերում նա սկսում է փնտրել վարքի նոր մոդելներ ինքնարտահայտման, ինքնադրսևորման համար: 
  2. Դրսևորվող վարքի վառ արտահայտվածությունը, գրավիչ, հաջողակ լինելը, հուզական երանգավորումը որը ընկալվում է որպես արդյունավետ տարբերակ ինքնադրսևորման համար:
  3. Հեշտ է տվյալ վարքը կրկնօրինակվում: Ընդ որում կրկնօրնակելով վարքը տեղի է ունենում տվյալ վարքին բնորոշ արժեքների, նորմերի, հետաքրքրությունների, վերաբերմունքի ձևավորում: 
Հեռուստաեթերը հանդիսանում է այն ձևը, որով ներկայացվում են վարքի դրսևորման տարատեսակներ: Պայմանականորեն կարող ենք առանձնացնել վարքի հստակ  դրսևորման դրական, բացասական, չեզոք: Բայց որպեսզի վարքի տվյալ ձևը իր ազդեցությունը թողնի հասարակության՝ երիտասարդության վրա անհրաժեշտ է որ այն ներկայացվի կերպարների կարգավորված, հաճախակի ներկայացումը, կերպարների (դրական և բացասական) բարձր սոցիալական արժեք ունենալը, տվյալ կերպարների միօրինակությունը և հստակությունը տարբեր հաղորդումների շրջանում: Առաջին երկուսը արտահայտվում են հստակ առանձնացված կերպարների միջոցով, որոնք իրենց ազդեցությունն են թողնում: Հատկապես կարևոր նշանակություն ունեն չեզոք կերպաները: Քանի որ նրանք ձևավորում են արժեքները, մոտիվացնում են  և կառուցում են կոնտեքստը, որում էլ ընկալվում են դրական, բացասական կերպարների արարքները:[4]
 
Շատ մեծ է հատկապես ֆիլմերի ազդեցությունը, քանի որ նրանք հարուստ են հուզական երանգավորմամբ և հստակ դրսևորվում են դրական, բացասական կերպերները: Ֆիլմերում իրադարձությունները, թեկուզ և սյուժեն կարող է վարցված լինել առօրյա կյանքից, բայց այն ներկայացվում է աղճատված տարբերակով ու իրադարձությունները հիմնականում բարեհաջող ավարտ են ունենում, ինչը կյանքում միշտ չէ որ այդպես է: Այդպիսով՝ աղճատվում է երեխայի, դեռահասի պատկերացումները կյանքի, վարքի մասին, նա ընկալում է այն ինչը որ տեսնում է գործող է, արդյունավետ և հեշտ է կրկնօրինակել:
 
Անձը վարքի տիպը չի յուրացնում գիտակցական, ռացիոնալ վերլուծությունների միջոցով, նա անգիտակցաբար սկսում է կրկնօրինակել և հետևել այդ վարքին: 
Հեռուստաեթերի ազդեցությունը հատկապես երեխաների և դեռահասների վրա պայմանավորված է նրանով, որ էապես դրա միջոցով են երեխաների մոտ առաջանում պատկերացումներ լավի-վատի, բարու-չարի, դաժանության և այլնի մասին: Ընդ որում երեխան դեռ հստակ չի կարողանում տարվերակել դրաքն իրարից և յուրացում է այն ինչը մատուցվում է իրեն: Իսկ մատուցվում է իրականությանը չհամապատասխանող, խեղաթյուրված ձևերով: Արդյունքում երեխան յուրացնում է այն ինչ տեսնում է, ինչի հետևանքով էլ ձևավորվում է ագրեսիա:
 
Ագրեսիվ վարքը արարքները կամ խոսքերն են որոնք ուղղված են որևէ մեկին վնասելուն: Շեղվող վարքը վարքի այն ձևն է, որը չի համապատասխանում սոցիումում ընդունված նորմերին:  
 
Այսպիսով՝ երեխաները դեռ չեն կարողանում և չգիտեն ինչպես կազմակերպել, կարգավորել իրենց վարքը, վերահսկել այն ու նրանք ունեն օգնության կարիք դա կատարելու հարցում: Բացի ընտանիքից, ծնողների օրինակից (որն էլ իր հերթին հնարավոր է որ լինի ոչ արդյունավետ, դրական ազդեցությունն չթողնող երեխայի վրա),  նրանց վարքի վրա էապես ազդում է հեռուստաեթերը, ինչն էլ հիմնական օրինակ է ծառայում վարքի կազմակերպման կառոուցման հարցում: Դիտարկելով մեր երկրի հեռուստաեթերը կարող ենք տեսնել, որ այն լի է ագրեսիա առաջացնող, բացական, հակաիրավական վարքի օրինակներով և այլ բացասական երանգավորմամբ հաղորդումներով, ծրագրերով, ֆիլմերով, որոնք իրենց էական ազդեցությունն են թողնում երեխաների վարքի վրա, նրանց խաղերը դարձել են ավելի ագրեսիվ բնույթի, բացական արարքներով, իսկ խաղը երեխայի մոտ վարքի մոդելավորում է: Այսինքն՝ կարող ենք ասել, որ երեխաների մոտ արդեն սկսում են դրսևորվել շեղվող վարք:   
 
ԳՐԱԿԱՆՈւԹՅԱՆ ՑԱՆԿ
  1. Гидденс Э. - Социология, Едиториал УРСС, 1999. - 704 с.
  2. Змановская Е.В.- Девиантология:(Психология отклоняющегося поведения): Учеб.пособие для студ. высш. учеб. заведений.-2-е изд., испр.М.: Издательский центр “Академия”, 2004. - 288с.
  3. Пягутин В.А.-Девиантное поведение несовершеннолетних: современные   тенденции-Москва: РОО «Центр содействия реформе уголовного правосудия», 2010, 282 с. 
  4. Цилуйко М. В. Влияние СМИ на формирование противоправного поведения подростков.
  5. Шерковин Ю. А. Психология проблемы массовых информационных процессов. –М., 1973.
Անի Մաջարյան,
ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի մագիստրանտ

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: