Հանրագիտարան

Դպրոցում աշակերտներին արատավոր երևույթներից զերծ պահելու ուղիներն ու միջոցները

Ժամանակակից աշխարհում, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ընթացող արագ փոփոխություններն իրենց ազդեցությունն են ունենում անհատների, խմբերի, համայնքների ու ամբողջությամբ հասարակության և այլ համակարգերի վրա:
Տեղեկատվության աննախադեպ ազատությունը, իր անբացատրելի գաղտնիությամբ և թափանցիկ գաղտնիքներով, ասես մագնիսական սարդոստայն, իր մեջ խճճել է մարդուն, առավել ևս՝ անչափահասին, ում համար այն թվացյալ ազատություն է, ինքնահաստատման ձև, կյանքի ընտրության ուղի, ցավոք՝ ոչ միշտ դրական երանգներով: Արդի հասարակության առջև ծառացած գերակա խնդիրներից է անչափահասների հակահասարակական վարքի կանխարգելումն, հասարակության գնահատման տեսանկյունից արատավոր երևույթներից զերծ պահելն  ու վաղվա քաղաքացու կրթումն ու դաստիարակումը: Նրանց հանդեպ այսօրվա վերաբերմունքն է ձևավորում հասարակության մեջ գոյություն ունեցող արժեքներն ու որակները:
 
Ճիշտ է՝ երևույթն իր բնույթով նոր չէ, այնուամենայնիվ, վերջին ժամանակներում մենք ունենք անչափահասների հարցում՝ ոչ պաթոլոգիկ, սակայն մասնագիտական տեսանկյունից՝ լուրջ սոցիալական խնդիր, որոնցից շատերը փոխակերպվում են սոցիալ-մանկավարժական հիմնախնդրի և համապատասխան միջամտություն պահանջում: ՀաղթաԱնչափահասի վարքի և անձի մի շարք անհատական առանձնահատկություններ որոշակիորեն կարծես թե հոգեբանական նպաստավոր պայմաններ են ստեղծում սոցիալական վարքի և հարաբերությունների համար: /6/: Տեղին է հիշել Վ. Ֆրանկլի այն միտքը. «որ անձն ինքն է որոշելու իր ով լինելը, կյանքի յուրաքանչյուր պահի համար: Ահա և այն պահը, որ նա ազատ է ժառանգականությունից և կարող է փոխելով կեսաբանականը, վեր կանգնել դրանից:
 
Ժառանգականությունը ընդամենը նյութ է, որից պատրասված է մարդը»: Մեծ նշանակություն տալով սոցիալական համակարգերի ուղղակի և անուղղակի ներգործությունների, կարող ենք ասել, որ սոցիալական դաստիարակությունը, դա անձի զարգացումն է սոցիալական ազդեցությունների ներքո, արդի պայմաններում, որն հնարավորություն է տալիս անհատին տիրապետել անհրաժեշտ արժեքների, ձևավորել անձնային արժեհամակարգը: Հասարակության մեջ բոլոր համակարգերը, ինստիտուտներն ու միջավայրը և հենց անհատի ակտիվությունը, հանդես են գալիս որպես այս գործընթացի սուբյեկտներ:

Այսպիսով, սոցիալական զարգացումն ու սոցիալական դաստիարակությունը կողմնորոշված և նպատակաուղղված, նաև՝ անհատի համար նպատակահարմար գործընթացների համակարգ են ներկայացնում, որն անհրաժեշտ է աճող սերնդին և նրա ադեկվատ ներառմանը սոցիալական կյանքում: Այստեղից էլ բխում է փոխգործակցությունների համակարգը՝ ընտանիք-անհատ-դպրոց-համայնք-հասարակություն: Այս տրանսակցիաների և նրանց ենթահամակարգերի ու գործակիցների գերակա նպատակը պետք է լինի ստեղծել ապահով, բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտ և սոցիալական, մանկավարժական, հոգեբանական, իրավական գործուն մեխանիզմների օգնությամբ կանխարգելել և հաղթահարել այն երևույթները, որոնք մասնագիտական տեսանկյունից որակում ենք որպես անբարենպաստ, ոչ ադեկվատ անչափահասին շրջապատող համակարգերում: Ոչ միայն մասնագիտական խմբերն են պարտավոր լինել առավել զգոն, պատասխանատու, այլ նաև՝ ծնողներն իրենց ծնողավարության մեջ, երեխաների խնդիրներով զբաղվող գերտեսչությունները և այլն, որպեսզի վաղվա քաղաքացու հայացքները հոգեբանական խառնաշփոթում չձևավորվեն, որպեսզի մարդկային հարաբերությունների, սեփական արարքների հանդեպ պատասխանատվության մասին նրանց պատկերացումները սխալ չկառուցվեն: Նկատի ունենալով այն հանգամանքները, որպես դրդապատճառների համակարգ, որ բացի տանից, դպրոցից, սոցիալական միջավայրից ու նրա սոցիալական կարգավիճակից, ոչ պակաս կարևոր են սոցիալական պայմանները, թերզբաղ կամ անզբաղ վիճակը, ազատ ժամանակի ոչ ճիշտ կազմակերպումը, անարդարության, դաժանությունների, համատարած անտարբերության մթնոլորտն ու դրանց ոչ ուղղակի քարոզչությունը`    ԶԼՄ-ներով, ֆիլմերի միջոցով, որոնք անչափահասի մոտ քրիածին դիրքորոշումների ձևավորման և զարգացման նախապայման կարող են դառնալ:

Գործընթացում մեծ է նաև`   համայնքների դերակատարությունը, համայնքային կենտրոնները գործելով ի շահ համայնքի բարօրության, անդրադառնում են ամենահրատապ խնդիրներին, շտկելով, վերականգնելով խնդիրները, պատրաստում համայնքի կենսունակ անդամներ: 2006 թվականից բացվել են վերականգնողական 10 կենտրոններ, «Անչափահաս իրավախախտներ» վերականգնողական կենտրոններն աշխատում են և ծառայություններ են մատուցել  1000 անչափահասների, աշխատանքը տվել է դրական արդյունքներ: Անչափահասների հետ աշխատել են սոցիալական ոլորտի մասնագետներ, ոստիկաններ: հարման գործընթացներում կարևոր է անդրադառնալ դրանց տարբեր մեկնաբանություններին: Այն կարող է մեկնաբանվել որպես. 
  • Սատանայական - իբրև գերբնական ուժերի արտահայտություն,
  • Կենսաբանական - ըստ իտալացի բժիշկ-հոգեբան Ս. Լամբրոզոյի տեսության, օրինապահությունն ու շեղումները ժառանգական են, 
  • Անհատական – որպես անհաջող սոցիալականացման արդյունք,
  • Դեզինտեգրացիոն – բռնությունը, դաժանությունը հետևանք են անիմաստ, թեթև ուղղվածության, որն ընթանում է արժեքների կորստով կամ լիովին քայքայմամբ,
  • Ինտերակցիոն – գրեթե բոլոր դեռահասներն ունեն վարքի շեղումներ, բայց միայն մի փոքր մաս է ուշադրության կենտրոնում, սա կյանքի անցումային շրջան է: Ինչպես նշում է սոցիոլոգ Ռ. Մերտոնը, անչափահասը չկարողանալով բավարարել իր պահանջմունքները ոչ ընտանեկան հարաբերություններում, ոչ ուսման, ոչ էլ օգտակար ու իր համար հետաքրքիր գործունեության մեջ, կուտակված էներգիան ուղղում է դեպի  ինքնաքայքայում, չգտնելով ինքնաարտահայտման համար բավարար պայմաններ ու միջավայր:
Անչափահասների վարքի շեղումների հիմնական դրդապատճառների ամբողջության մեջ առաջին տեղում, ըստ փորձագետների, զբաղեցնում է սոցիալապես անապահով վիճակը, ապա ըստ ցուցանիշի նվազման կարգի՝ ինքնության ճանաչման և հաստատման հետ կապված գործոնները, շրջապատի ներգործությունը, ընտանիքն ու ներընտանեկան կյանքը, տարբեր հոգետրավմատիկ իրավիճակներ, այդ թվում՝ դպրոցական անհաջողություններ, լարված հարաբերություններ, բռնություններ, որոնք ապրվում են անչափահասի կողմից ընտանիքում և դպրոցում, սոցիալական միջավայրում, ինքնաիրականացման ոչ ադեկվատ ուղին, տարօրինակ ուղղվածությամբ խմբավորումներում ընդգրկվածությունը, ինչպես նաև՝ ժառանգական գործոնը: Որոշ տեսաբանների կարծիքով, պատանիներն ովքեր զարգացման ընթացքում բախվել են իրենց սոցիալական դերի սահմանափակումների կամ մշտապես եղել են այնպիսի հոգեբանական ճնշման տակ, որ կարծել են, թե երբեք չեն կարողանա բավարարել իրենց նկատմամբ եղած շրջապատի պահանջները, ընտրում են բացասական ինքնություն: Բացասական ինքնություն ունեցող դեռահասը կարող է հասակակիցների կողմից ընկալվել որպես «իրավախախտ կերպար», կամ դառնալ վատ օրինակ, որն էլ ամրապնդում է բացասական ինքնությունը: Հետագայում, արվում իրավախախտ ինքնությունը հաստատելու փորձ, դրսևորում հակաօրինական վարքագիծ: Բազմաբնույթ և բազմաբովանդակ փոփոխությունները իրենց ազդեցությունն են ունենում հատկապես ընտանիքի վրա: Շարունակական բախումները, բռնության տարբեր դրսևորումները, ընտանեկան աջակցության թույլ համակարգը, ցածր ծնողավարությունը, բնականաբար անչափահասի մոտ առաջ են բերում արգելակման գործընթացների խթանման, դաստիարակում ոչ ադեկվատ վարքագիծ ձևավորում է ագրեսիա, բարձր գրգռողականություն, անզուսպություն, անհանդուրժողականություն, անտարբերություն մարդկանց ու միջավայրի նկատմամբ: Ծնողական վերահսկողության ոչ ճիշտ ընտրված մեխանիզմները, ընտանիքի անկազմակերպ և անկանոն կենցաղը միայն նպաստավոր պայմաններ են: Ըստ փորձագետների, անչափահաս իրավախախտների 50 տոկոսից ավելին հարում է հակահասարակական արժեքների, ունի վնասակար հակումներ: 
 
Երկրի անկայուն սոցիալ-տնտեսական վիճակը անդրադառնում է նաև՝ կրթական համակարգին և հիմնախնդիրներից դեռևս ամենամտահոգիչը՝ դպրոցական կրթությունից դուրս մնացած անչափահասների հիմնախնդիրն է:
Դպրոցի դերն է դիտել աշակերտին ոչ միայն որպես բազմակողմանի և նպատակային ներգործությունների օբյեկտ, այլ նաև՝ այդ գործընթացների ակտիվ մասնակից: Միայն այսպիսի հարաբերությունների դեպքում հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքների: Դպրոցական կրթության և դաստիարակության բովանդակությունը ներազդող պետք է լինեն, հանգեցնելով ազգային արժեքների պահպանմանն ու փոխանցմանը, միառժամանակ, ընդգծելով համամարդկայինը, նախապատրաստել շուկայական տնտեսության օրենքներին ըմբռնող, մրցակցությանը կենսունակ, գործարար ընդունակություններ ունեցող սերունդ, որն ունենա ազգային նկարագրին հարիր և հայեցի մտածողություն: Կրթությունն ու դպրոց են իրականացնում ազգաստեղծ ու ազգապահպան կարևորագույն գործառույթը:
 
Սակայն, խնդիներ կան այս ոլորտում ևս: Դպրոցական բոլոր դասագրքերում մենք տեսնում ենք, որ «…դարավոր պայքարից հետո մենք վերջապես կերտեցինք ազգային պետություն, անկախություն, ժողովրդավարություն, ինքնիշխանություն…» և այլն, բայց ուսումնասիրությունների արդյունքներն այլ բան են տեսնում: Հատկապես, տարրական դասարաններում մենք տեսնում ենք, որ պետություն, պետականություն, քաղաքացիականություն հասկացությունները որոշ առումներով շրջանցված են: Իրավիճակը մի փոքր այլ է ավագ դասարաններում, բայց այստեղ ևս  այդ  եզրույթները տեղավորել են միայն հասարակագիտություն առարկայի մեջ: Մինչդեռ, 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին արդիականացող Ֆրանսիայում պետականության ամրապնդման ճանապարհը հետևյալ կերպ էին տեսնում, հիմնական գաղափարները դնելով չորս սյուների վրա`  
  1. Գրքերով, տեքստերով,  դերային վարժանքների միջոցով անչափահասին ներարկվում էր, որ մարդը պարտավոր է կրթվել և հասուն տարիքում պարտավոր է նաև`   կրթության տալ իր զավակին:
  2. Զինվորական պարտադիր ծառայություն: Պարտավորվածություն պաշտպանելու հայրենիքը: Այստեղ նաև բացատրվում է, թե ինչու է այն անհրաժեշտ մարդուն:
  3. Հարկերը կանոնավոր վճարելու դրույթ: Այս դրույթը դեռևս ներարկվում է դեռ տարրական դասարաններից՝ որպես պետականության կառուցման կարևորագույն նախապայման:
  4. Մարդիկ պարտավոր են ճիշտ իշխանություն ձևավորել, քվեարկության գնալ, ընտրել արժանավորին:
Հիմնախնդիրների շարքում սակավ կարևոր չեն`   կրթության արժևորման, ուսուցչի, դպրոցի հեղինակության հարցերը: Մի առիթով Ճապոնիայի վարչապետին հարցնում են, թե`   որն է Ձեր երկրի աննախադեպ հաջողության գաղտնիքը, նա պատասխանում է. «Մենք տվել ենք դպրոցական ուսուցչին նախարարի չափ աշխատավարձ, պատգամավորի չափ կարգավիճակ եւ կայսրի չափ պաշտամունք»:
 
Անչափահասի վարքի և անձի մի շարք անհատական առանձնահատկություններ որոշակիորեն կարծես թե հոգեբանական նպաստավոր պայմաններ են ստեղծում սոցիալական վարքի և հարաբերությունների համար: /6/: Տեղին է հիշել Վ. Ֆրանկլի այն միտքը. «որ անձն ինքն է որոշելու իր ով լինելը, կյանքի յուրաքանչյուր պահի համար: Ահա և այն պահը, որ նա ազատ է ժառանգականությունից և կարող է փոխելով կեսաբանականը, վեր կանգնել դրանից: Ժառանգականությունը ընդամենը նյութ է, որից պատրասված է մարդը»: Մեծ նշանակություն տալով սոցիալական համակարգերի ուղղակի և անուղղակի ներգործությունների, կարող ենք ասել, որ սոցիալական դաստիարակությունը, դա անձի զարգացումն է սոցիալական ազդեցությունների ներքո, արդի պայմաններում, որն հնարավորություն է տալիս անհատին տիրապետել անհրաժեշտ արժեքների, ձևավորել անձնային արժեհամակարգը: Հասարակության մեջ բոլոր համակարգերը, ինստիտուտներն ու միջավայրը և հենց անհատի ակտիվությունը, հանդես են գալիս որպես այս գործընթացի սուբյեկտներ:
Այսպիսով, սոցիալական զարգացումն ու սոցիալական դաստիարակությունը կողմնորոշված և նպատակաուղղված, նաև՝ անհատի համար նպատակահարմար գործընթացների համակարգ են ներկայացնում, որն անհրաժեշտ է աճող սերնդին և նրա ադեկվատ ներառմանը սոցիալական կյանքում: Այստեղից էլ բխում է փոխգործակցությունների համակարգը՝ ընտանիք-անհատ-դպրոց-համայնք-հասարակություն: Այս տրանսակցիաների և նրանց ենթահամակարգերի ու գործակիցների գերակա նպատակը պետք է լինի ստեղծել ապահով, բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտ և սոցիալական, մանկավարժական, հոգեբանական, իրավական գործուն մեխանիզմների օգնությամբ կանխարգելել և հաղթահարել այն երևույթները, որոնք մասնագիտական տեսանկյունից որակում ենք որպես անբարենպաստ, ոչ ադեկվատ անչափահասին շրջապատող համակարգերում: Ոչ միայն մասնագիտական խմբերն են պարտավոր լինել առավել զգոն, պատասխանատու, այլ նաև՝ ծնողներն իրենց ծնողավարության մեջ, երեխաների խնդիրներով զբաղվող գերտեսչությունները և այլն, որպեսզի վաղվա քաղաքացու հայացքները հոգեբանական խառնաշփոթում չձևավորվեն, որպեսզի մարդկային հարաբերությունների, սեփական արարքների հանդեպ պատասխանատվության մասին նրանց պատկերացումները սխալ չկառուցվեն: Նկատի ունենալով այն հանգամանքները, որպես դրդապատճառների համակարգ, որ բացի տանից, դպրոցից, սոցիալական միջավայրից ու նրա սոցիալական կարգավիճակից, ոչ պակաս կարևոր են սոցիալական պայմանները, թերզբաղ կամ անզբաղ վիճակը, ազատ ժամանակի ոչ ճիշտ կազմակերպումը, անարդարության, դաժանությունների, համատարած անտարբերության մթնոլորտն ու դրանց ոչ ուղղակի քարոզչությունը`    ԶԼՄ-ներով, ֆիլմերի միջոցով, որոնք անչափահասի մոտ քրիածին դիրքորոշումների ձևավորման և զարգացման նախապայման կարող են դառնալ: 
 
Գործընթացում մեծ է նաև`   համայնքների դերակատարությունը, համայնքային կենտրոնները գործելով ի շահ համայնքի բարօրության, անդրադառնում են ամենահրատապ խնդիրներին, շտկելով, վերականգնելով խնդիրները, պատրաստում համայնքի կենսունակ անդամներ: 2006 թվականից բացվել են վերականգնողական 10 կենտրոններ, «Անչափահաս իրավախախտներ» վերականգնողական կենտրոններն աշխատում են և ծառայություններ են մատուցել  1000 անչափահասների, աշխատանքը տվել է դրական արդյունքներ: Անչափահասների հետ աշխատել են սոցիալական ոլորտի մասնագետներ, ոստիկաններ: 
 
Անչափահասների կողմից հակահասարակական վարքի, հասարակության տեսանկյունից արատավոր երևույթների կանխարգելման և վերացման խնդիրը մտահոգիչ ու առաջնային լուծում պահանջող հարց համարելով, բազմամասնագիտական խմբերի կողմից անչափահասների հիմնահարցերին  ուղղված լուրջ աշխատանքներ պետք է տարվեն դպրոցներում, այդ թվում.
  • Բազմամասնագիտական խմբերում կարևորել սոցիալական ոլորտի մասնագետի գործունեությունը, որը հնարավորություն կտա դպրոցը դարձնել համայնքային ակտիվ կենտրոններ, միջնորդ օղակ ընտանիքի և հասարակական այլ փոխհարաբերություններում:
  • Համայնքը դարձնել առավել զգայուն դպրոցի և համայնքային խնդիրների նկատմամբ, և հակառակը: Շրջել դպրոցը դեպի համայնք, համայնքն էլ՝ դեպի դպրոց:
  • Դպրոցական կրթական գործընթացներում ընդգրկված բոլոր մասնագետների իրզեկվածության բարձրացում վերապատրասման միջոցով, կապված հիմնախնդրի տեսական և գործնական գիտելիքների, երևույթի կանխարգելման  և դրանով զբաղվող ծառայությունների, բազմամասնագիտական խմբերի գործունեության վերաբերյալ տեղեկատվության ապահովման հետ:
  • Դպրոցում ուժեղացնել բոլոր առարկաների դասավանդման ընթացքում հիմնարար արժեքների ձևավորման ու ամրապնդման գործընթացը, մասնավորապես, հայրենիք, ընտանիք, մարդկային փոխհարաբերություններ,ազնվություն, սոցիալական պատասխանատվություն, արդարություն, հանդուրժողականություն ևայլն:
  • Ինչպես նշվում է ՀՀ Պաշտպանության նախարարի 2014թ. տարեմուտի ուղերձում. «աշակերտի ռազմահայրենասիրական դաստիարակության համար չկա դպրոցում ոչ հարմար առարկա, այն ձևավորվում է բոլոր առարկաների ուսուցման արդյունքում»:
  • Զարգացնել ծնողական խորհուրդների դերակատարումները, որպես  դպրոցի և համայնքի կյանքի ակտիվ մասնակիցներ, նրանց միջոցով  ամրապնդել ծնողի ծնողավարական գիտելիքներն ու հմտությունները, գործել ի շահ երեխա արժեքի:
  • Խթանել հասարակության մեջ և առանձին համայնքներում արտադպրոցական, զբաղվածություն և վերականգնողական բնույթի կենտրոնների ստեղծմանը:
  • • Սերտորեն փոխհամագործակցել բոլոր շահագրգիռ գերատեսչությունների, ընդորում, պետական և ոչ պետական, իրականացնելով բազմաբնույթ, նպատակային ծրագրեր՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը,միջմասնագիտական փոխգործակցության ընթացքում չանտեսելով՝ սոցիալական համերաշխության սկզբունքը:
  • Միջնորդություն իրականացնել քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ, սահմանելով անչափահասների գործերով դռնփակ դատական քննություններ: Դռնբաց դատական քննություն անցկացնելու դեպքում, ապահովել անչափահասի վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունը: Արգելել լրատվության միջոցներով անչափահասների վերաբերյալ տեղռկությունների հրապարակումը և այլ գործերի հետ անչափահասների նույնականացնող նյութերի ներկայացումն ու տարածումը:
  • Անչափահասների քրեական պատասխանատվությունը, հնարավորինս, փոխարինել պատժի այլընտրանքային ձևերով՝ փորձաշրջան, հանրային աշխատանքներ, բազմամասնագիտական  խորհրդատվություն, ուղղիչ-դաստիարակչական, վերասոցիալականացնող, վերականգնողական ծրագրեր և այլն:
Ուրեմն, անչափահասներին առնչվող հիմնախնդիրների լուծման ամենաիրատեսական ուղղիները պետք է փնտրել դպրոց-ընտանիք-համայնք գործընկերային փոխհարաբերություններում, որովհետև այստեղ են ամփոփված ամենազորեղ ռեսուրսները և հաջողության գրավականը: 
 
Այսպիսով, անհրաժեշտ է ստեղծել անպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտան բովանդակալից կյանք ունենալ անչափահասին կյանքի այն փուլում, երբ տղան կամ աղջիկը հակված են ոչ ճիշտ վարքգծի, առավելագույնս հետ պահելով վնասներից, խթանել անձնային աճին ու զարգացմանը կրթության միջոցով: Բարեբախտաբար, այսօր այս բոլոր վերոնշյալ հարցերում ունենք շահագրգիռ գործընկերներ: 
 
Գրականության ցանկ
 
  1. Ա. Թովմասյան, Հայեցի դաստիարակության հիմունքներ: Խմբագիր`   Մ. Հովհաննիսյան, Ստեփանակերտ, «Սոնա» գրատուն, 2006թ., 336էջ:
  2. Կրավչենկո Ա. Ի., Սոցիոլոգիա: Դասագիրք: Ռուսերենից թարգմանեց Վ. Աբրահամյանը:- Եր.: «Զանգակ-97», 2004:
  3. Ռազմական սոցիոլոգիա. ուսումնական նյութերի ժողովածու/ պրոֆ. Լ. Հ. Հարությունյանի խմբագրությամբ: Երևան. Երևանի համալսարանի հրատարակչություն, 2005թ. – 232 էջ:
  4. Васильев Ю. В. - Новы подходы в  теорий управления школой: "Педагогика",1998г. N 8.
  5. www.boon.am
  6. hra.am

ԳՊՄԻ մանկավարժության և սոցիալական

աշխատանքի ամբիոնի դասախոս`   Ա. Վ. Տոնոյան

էլ. հասցե`   [email protected]

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: