Առողջապահություն

Ինչու՞ է գեր երեխաների թիվը Հայաստանում ավելանում

Վերջին տարիներին Հայաստանում աճում է ոչ միայն գեր մեծահասակների թիվը, այլև գեր երեխաների: Գիրությամբ տառապող մարդկանց թիվը վերջին շրջանում այնքան է աճել, որ նույնիսկ հետազոտություններ էլ պետք չեն դա ապացուցելու համար. բավական է դուրս գալ փողոց և նայել մարդկանց:
Ինչու՞ է Հայաստանում մեծանում ավելորդ քաշ ունեցող երեխաների թիվը: Դիետոլոգը կարծում է, որ առաջին հերթին դրանում մեղավոր են ծնողները, որոնք իրենց երեխաներին չափից շատ են կերակրում:
 
Դիետոլոգի կարծիքով այսօր կա մեծ քանակությամբ բոլորին հասանելի ինֆորմացիա ճիշտ սնվելու մասին, բայց ծնողները շարունակում են մատների արանքով նայել երեխայի սնունդին և թույլ են տալիս նրանց գնել և ուտել, օրինակ`   չիփսեր և սուխարիկներ՝ արհեստական համերով:
 
Ըստ դիետոլոգի`   երեխաներին պետք է շատ փոքր տարիքից սովորեցնել առողջ սնվել: «Եթե երեխան փոքր տարիքից չսովորի առողջ սննդին, նրան հետո հնարավոր չի լինի ստիպել ուտել բանջարեղեն, մրգեր և թարմ, բնական ուտելիքներ», - նշում է դիետոլոգը:
 
Երեխաների գիրության հաջորդ պատճառը ֆիզիկական ակտիվության պակասն է: Երեխաների գիրության խնդիրը լուծելու համար ծնողները պետք է առաջին հերթին փոխեն իրենց իսկ սննդակարգն ու ապրելաոճը և սեփական օրինակով ցույց տան երեխաներին, թե ինչ է նշանակում առողջ սնունդ և առողջ ապրելակերպ:
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: