Հանրագիտարան

Սֆինքս

Սֆիքսը, որ հին հունարենից թարգմանաբար նշանակում է «խեղդող», մի առասպելական էակ է՝ կնոջ գլուխով, առյուծի մարմնով և թաթերով, արծվի թևերով և ցլի պոչով:
Սֆինքսը կարծես ներդաշնակության, հավերժ երիտասարդության, գեղեցկության և համբերության մարմնացումն է, որը տանում է դեպի անմահություն:
 
Սֆինքսի պատկերով կառուցված բազում արձաններ կան աշխարհում, սակայն դրանցից ամենահայտնին եգիպտական մեծ սֆինքսն է, որը կառուցել են Քեոփսի բուրգի հարևանությամբ: Ինչպես հայտնի է սֆինքսի ամենախոշոր արձանը Գիզեի մեծ սֆինքսն է՝ Գիզեի մեծ բուրգի հարևանությամբ, Նեղոս գետի ձախ ափին: Արձանի կառուցման տարեթիվը դեռևս անհայտ է, սակայն վարկածներ կան, որ մեծ սֆինքսի դեմքը նմանեցվում է մ. թ. ա. 2558- 2532թթ. թագավորած Խեփրեն փարավոնին: Արձանի երկարությունը 73մ է, բարձրությունը`   20, այն կառուցվել է կրաքարե ժայռից, իսկ եգիպտական մյուս Սֆինքսը քանդակված է գրանիտից և նմանեցվում է Հաթշեփսութ փարավովին:
 
Սֆինքսը հայտի է նաև հունական դիցարանում, սակայն այստեղ նա համարվում է հրաշային արարածներ Տիփունի և Եքիդնայի ծնուդը, նա նաև համարվում է ավերածությունների չար դեմոն: Հունական դիցարանում սֆիքնսն ունի կնոջ գլուխ և իրան, առյուծի մարմին, արծվի թևեր և օձի գլխող ավարտվող պոչ: Հույները կարծում էին, որ սֆինքսը ծնվել է Եթոպիայում, այն եղել է Քիոս անտիկ քաղաք-պետության խորհրդանիշը եւ եղել է կնիքների եւ մետաղադրամների դիմերեսների վրա մ.թ.ա. 6-րդ դարից մինչեւ մ.թ. 3-րդ դարը:
 
Սֆինքսի առեղծվածը: Պատմության համաձայն սֆինքսը պահպանում էր Թեբե քաղաքի մուտքը, նա հանելուկներ էր առաջարկում այնտեղ ելումուտ անողներին: Ամենահայտնի հանելուկը հետևյալն էր. «Որ արարածն է սկզբից քայլում չորս ոտքով, հետո`   երկու եւ հետո`   երեք», այդ արարածը մարդն էր, կային նաև այլ հանելուկներ. «Երկու քույր են, առաջինը կյանք է տալիս երկրորդին, որից հետո երկրորդն`   առաջինին», քույրերը ցերեկն ու գիշերն են: Ըստ հունական դիցաբանության, հենց որ Էդիպ արքան պատասխանեց այդ հանելուկներին, սֆինքսն իրեն անդունը նետեց: 
 
Սֆինքսի կառուցման վերաբերյալ տարբեր վարկածներ կան, Տարիների ընթացքում կուտակված ինֆորմացիայի հիման վրա կարող ենք եզրակացնել, որ Սֆինքսը կառուցվել է մ.թ.ա. ХХIX դարի սկզբին կամ XXIX և XXVIII դարերի միջև ընկած ժամանակահատվածում՝ մեծագույն ճարտարապետ Իմխոտեպի կառավարման ժամանակահատվածում: Սակայն սֆիքսն իր մեջ ներառելով մարդու, առյուծի և աղեղնավորի կերպարները կարծես հուշում է, որ ինքը կառուցվել է աղեղնավորի ժամանակաշրջանում, երբ աղեղնավոր Ապիսը զոհաբերվում էր Արևի աստծուն, այն ժամանակ երբ գարնանային գիշերահավասարի կետը հայտնվում է աղեղնավորի համաստեղության մեջ:
 
Սֆինքսն իր առաջ կանգնած մարդուն անընդհատ ասում է, որ իր մեջ է թաքնված մարդ աստծո գաղտնիքը: Կատարելագործվելու համար պետք է իր մարդն իր մեջ համատեղի դրական բոլոր էներգիաները:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: