Առողջապահություն

Աղջիկներն ավելի ծանր են տանում ուղեղի ցնցումը

Ուղեղի ցնցումով աղջիկները տառապում են ավելի շատ ախտանիշներից, և դրանք ավելի երկար են տևում, քան տղաների մոտ:
Իր նոր հետազոտության մեջ բժիշկ Շեյն Ֆերը հետևել է կլինիկաներում և հիվանդանոցներում ցնցումից բուժվող 549 հիվանդի, որոնցից 235-ն աղջիկներ են եղել:
 
Տղաների հետ համեմատած՝ աղջիկների մոտ ախտանիշներն ավելի ծանր են եղել, իսկ լավացումը ձգվել է 22 օր ավելի երկար:
 
Ուղեղի ցնցում է համարվում ցանկացած գանգուղեղային վնասվածք, որը խանգարում է ուղեղի բնականոն գործունեությունը:
 
Երեխաները հիմնականում գանգատվել են գլխացավերից, ուշադրության կենտրոնացման խնդիրներից, ինչպես նաև ունեցել են բարձր զգայունություն լույսի, ձայնի հանդեպ և գլխապտույտ:
 
Ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների համար ծայրահեղ կարևոր է անհապաղ բժշկի դիմելը, քանի որ նման վիճակում նորից խաղին վերադառնալը կարող է շատ վտանգավոր լինել, անգամ՝ մահացու:
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: