Հանրագիտարան

ԽՍՀՄ-ն դարձավ ՅՈՒՆԵՍԿՈ-ի անդամ

1954թ. ապրիլի 21-ին ԽՍՀՄ-ն դարձավ ՅՈՒՆԵՍԿՈ-ի (Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն, United Nations Educational, Scientific and Cultural Organization) անդամ: 1991թ. Ռուսաստանը՝ որպես իրավահաջորդ, դարձավ ՅՈՒՆԵՍԿՈ-ի լիիրավ անդամ:
Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը Միավորված ազգերի կազմակերպության հատուկ գործակալություն է, որն հիմնվել է 1945թ.։ Նրա նպատակն է համերաշխության և անվտանգության օժանդակությունը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում միջազգային համագործակցության խրախուսման միջոցով համընդհանուր հարգանքի և արդարության տարածման համար։
 
Կազմակերպության գլխավոր վարչությունը գտնվում է Փարիզում։ Առաքելությունն է նպաստել խաղաղության պահպանմանը, նվազեցնել աղքատությունը, միջմշակութային երկխոսության օժանդակման միջոցով հասնել կրթության, գիտության, մշակույթի, կապի և տեղեկատվության դաշտի զարգացմանը։ Կազմակերպությունը կենտրոնանում է մասնավորապես երկու գլոբալ գերակայությունների վրա՝ Աֆրիկա և գենդերային հավասարության։
 
Կազմակերպության այլ առաջնահերթություններից է հասնել որակյալ կրթության բոլորի համար, դիմակայել ձևավորվող սոցիալական ու բարոյական մարտահրավերներին, խթանել մշակութային բազմազանությունը, խաղաղության մշակույթը և կառուցել գիտելիքահենք հասարակություններ տեղեկատվության և հաղորդակցության միջոցով։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: