Առողջապահություն

Արդյո՞ք C և D վիտամինները կանխարգելում են գրիպը

Կարո՞ղ են արդյոք C և D վիտամինները կանխարգելել գրիպը: C և D վիտամիններն ամենակարևոր վիտամիններն են, որոնք առողջ օրգանիզմում կարող են դանդաղեցնել վիրուսային վարակի զարգացումը:
C վիտամինն սկսել են որպես հարբուխի դեմ միջոց առաջարկել 1970-ականներին, երբ բիոքիմիկոս և Նոբելյան մրցանակի դափնեկիր Լայնուս Պոլինգն սկսեց գրել, որ վիտամին C-ի մեծ դեղաչափերը պայմանավորված են հարբուխի հաճախականությամբ և տևողության քչացմամբ:
 
Չնայած վիտամին C-ի լայնատարած օգտագործմանը՝ շատ քիչ ապացույցներ են ստացվել, որ այն իրականում արդյունավետ է: Վիտամին C պարունակում են շատ բանջարեղենի տեսակներ և մրգեր, հատկապես՝ ցիտրուսայինները, սակայն կարելի է նաև հաբեր ընդունել: Եվ կարևոր չէ՝ հիվանդ եք, թե առողջ, վիտամին C-ն անհրաժեշտ է ընդհանուր առողջության համար:
 
Վիտամին C-ի օրական խորհուրդ տրվող չափաբաժինը տղամարդկանց համար կազմում է 90, իսկ կանանց համար 75մգ: Օրական 2000մգ-ից ավելի վիտամին C-ի ընդունումը կարող է բերել երիկամներում քարերի առաջացման, սրտխառնոցի և լուծի:
 
Վիտամին D-ն  հանրահայտ է դարձել որպես հարբուխի և գրիպի կանխարգելման միջոց: Այս դեպքում ևս, սակայն, ոչ մի ապացույց չկա, որ այն կարող է կանխարգելել վիրուսի բարգավաճումը: Վիտամին D-ն հաճախ արևային վիտամին են անվանում, քանի որ այն առաջանում է օրգանիզմում արևի լույսին ի պատասխան, բայց այն նաև պարունակվում է որոշ մթերքներում՝ ձուկ, ձու և կաթնամթերք:
 
Աղբյուրը՝ Med.news.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: