Հանրագիտարան

Շերամ (գուսան)

Շերամը (Գրիգոր Թալյան Կարապետի) ծնվել է 1857թ. մարտի 20-ին Ալեքսանդրապոլ քաղաքում: Հայ գուսան-երգահան է, ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորող։
Սիրելով Գրիգորին ու նրա երգերը՝ ժողովուրդը նրան կոչում է «ուստա Գոքոր, իսկ «մետաքսանման» իր երգերի համար բանաստեղծ Հ. Հովհաննիսյանը նրան անվանում է աշուղ Շերամ։ Շերամը տասը տարեկանում զրկվել է հորից, եղել է ատաղձագործի, մանրավաճառի, այնուհետև հյուսնի աշակերտ, պատրաստել իր առաջին սազը, թառը և ինքնուրույն նվագել սովորել։ 
 
12-13 տարեկանից երգեր է հորինել։ Հայտնի քամանչահար Չունգուր Հագոյի եռյակի կազմում շրջագայել է Երևանում, Թիֆլիսում, Բաքվում, Աստրախանում, Շուշիում, Կարսում և այլ հայաբնակ վայրերում։ Շերամն ունեցել է նաև իր խումբը։ 1905թ.-ին նա իր խմբով այցելել է Էջմիածին։ Այստեղ նրան լսել է Կոմիտասը և նոտագրել նրա «Ալ ու ալվան ես հագել» երգը։ 1915-1935թթ.-ին Շերամն ապրել է Թիֆլիսում։
 
1935թ.-ին Շերամը տեղափոխվել է Երևան։ Որպես ստեղծագործող`   ձևավորվել է ժամանակի հայկական աշուղական երգարվեստի վերելք ապրող միջավարում, որի հարուստ ավանդույթներն ընկալելով, հրաժարվել է բանաստեղծական բարդ ձևերից ու չափերից՝ նախընտրելով պարզն ու թեթևը, ինչը մոտ է բուն ժողովրդական մտածելակերպին ու տաղաչափությանը։ 
 
Որպես երգահան՝ առավել համարձակորեն, քան իր նախորդներն ու ժամանակակիցները, դիմել է հայկական բուն ժողովրդական թե գեղջկական, թե քաղաքային երգարվեստի ակունքներին՝ զարգացնելով քնարական եղանակավոր երգայնությունը, եղակակների գունեղությունն ու հուզականությունը։ Շերամի երգերի մեղեդիները նոտագրված և հրատարակված են։ Մահացել է 1938թ. մարտի 7-ին Երևանում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: