Հանրագիտարան

Կանբերրան դարձավ Ավստրալիայի մայրաքաղաքը

Կանբերրան (անգլ.՝ Canberra) 1913թ.-ի մարտի 12-ին դարձավ Ավստրալիայի մայրաքաղաքը։ Բնակչությունը գերազանցում է 345 հազարը: Կանբերրան Ավստրալիայի ամենամեծ քաղաքն է, որը գտնվում է ոչ թե ծովափին, այլ մայրցամաքի ներսում։
Քաղաքը ավստրալական մայրաքաղաքային տարածքի հյուսիսային մասում է՝ Սիդնեյից 280 կմ հարավ-արևմուտք և Մելբուրնից 650 կմ հյուսիս-արևելք։
 
1927թ.-ից խորհրդարանի և կառավարության նստավայրն է։ Կանբերրան սկզբնապես եղել է Մոլոնգլո գետի մի հատվածի անվանում,որն էլ հետագայում դարձել է տեղանուն։
 
Այստեղ կառուցված քաղաքն էլ ստացել է այս անունը, որի ստուգաբանությունը ոմանք պայմանավորում են աբորիգենների «հավաքատեղի» բառով։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: