Առողջապահություն

Արդյո՞ք օգտակար է հացն առողջության համար

Վերջին ժամանակներում հայկական արտադրության հացի փաթեթների վրա ավելի հաճախ են գրում այն մասին, որ հացը նպաստում է աղեստամոքսային համակարգի գործունեության կարգավորմանը, կանխարգելում է փորկապությունները և ունի մի շարք դրական ազդեցություններ օրգանիզմի վրա:
Գաստրոէնտերոլոգները հայտնում են, որ հացը կարող է դրական ազդել օրգանիզմի վրա, բայց ամեն ինչ հացից չէ կախված: Ավելի օգտակար է չզտած ալյուրից հացը. եթե նրանում շատ բջջանյութ է պարունակվում, ապա այն իրոք կնպաստի աղիների գործունեության լավացմանը:
 
Մինչդեռ հիմնական խնդիրն այն է, որ վերջին ժամանակներս հացի արտադրողները ավելի շատ մտածում են հացի արտաքին տեսքի և համային հատկությունների, այլ ոչ թե նրա օգտակարության մասին, այդ պատճառով օգտագործում են զտած սպիտակ ալյուր:
 
Դրանից ստացվում է գեղեցիկ, արտաքինից շատ ախորժելի հաց, որը, սակայն, զուրկ է չզտած ալյուրից պատրաստված հացին բնորոշ դրական ազդեցությունների մեծամասնությունից: Ինչ վերաբերում է սև հացին, ապա Հայաստանում սև հացը հիմնականում ներկված է, և նրանից ոչ մի օգուտ չկա:  
 
Բայց, բնականաբար, չզտած ալյուրից և ցորենի թեփից պատրաստված իսկական հացն իրականում շատ օգտակար է առողջության համար: Ցանկացած տիպի հացի չարաշահումը կարող է ոչ այնքան հաճելի հետևանքներ ունենալ, քանի որ ամեն ինչում պետք է չափ ունենալ:
 
Եթե շատ ջուր խմել, դա նույնպես վնասակար կարող է լինել առողջության համար: Ճիշտ այդպես հացի չարաշահումը կարող է տարբեր խնդիրների առաջացման պատճառ դառնալ: Եթե շատ հացաբուլկեղեն օգտագործել, ապա նրանց մեջ պարունակվող ածխաջրերը ճարպի տեսքով կկուտակվեն օրգանիզմում և կհանգեցնեն քաշի ավելացման:
 
Աղբյուրը՝ med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: