Հանրագիտարան

Բացվեց Երևանի մետրոպոլիտենի Բարեկամություն կայարանը

Բարեկամություն կայարանը բացվել է 1981 թ. մարտի 7-ին։ Բարեկամությունն այժմ վերջին կայարանն է: Կայարանը գտնվում է Երևանի կենտրոնում`   Արաբկիր թաղամասում, և դուրս է գալիս դեպի Կիևյան, Կալենցի փողոցներ, Բաղրամյանի և Կոմիտասի պողոտաներ։
Երևանի մետրոպոլիտեն
 
Երևանի Մետրոպոլիտենը (կամ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն) Հայաստանի մայրաքաղաքի՝ Երևանի մետրոյի ցանցն է։ Կառուցումն սկսվել է 1972թ.-ին, գործարկվել է 1981թ.-ին և ընդլայնվել մինչև 1996թ.։ Գտնվում է Հայաստանի Կապի և Տրանսպորտի նախարարության ենթակայության տակ։ Աշխատողների թիվը 2005թ.-ի տվյալներով 1.129 մարդ է։
 
Ի սկզբանե կառուցման նախագիծը հաստատվել է որպես ստորգետնյա տրամվայի նախագիծ, սակայն հետագայում այն վերափոխվել է մետրոյի։ Քանի որ հինգ տարի անց ճանապարհի միայն 3,9 կմ էր պատրաստ, 1977թ.-ին կոմունիստական կուսակցությունը որոշում կայացրեց սովետական այլ քաղաքներից (Մոսկվայի, Լենինգրադի, Մինսկի կամ Թիֆլիսի) օգնության կանչել նման աշխատանքների փորձ ունեցող մասնագետների։
 
Վերջին կայարանը (Չարբախ) շահագործման է հանձնվել 1996թ.։ Կառուցման բարձր որակի շնորհիվ մետրոպոլիտենը 1988թ.-ի կործանարար երկրաշարժի ժամանակ չկրեց որևէ լուրջ վնաս և շարունակեց գործել արդեն իսկ հաջորդ օրը։ Սակայն երկրաշարժը դարձավ մետրոպոլիտենի ընդլայնման աշխատանքների դադարեցման գլխավոր պատճառներից մեկը:
 
Այսպես, դադարեցվեցին Աջափնյակ և Դավիթաշենի թաղամասերում մետրոյի կայարանների կառուցման աշխատանքները, քանի որ հանրապետության շինարարական ռեսուրսներն ուղղվել էին ավերված շրջանների վերականգմանը։ 1990-ական թթ. սկզբի ճգնաժամի ընթացքում հասարակական տրանսպորտի միակ տեսակն էր, որ չէր դադարեցրել իր աշխատանքը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: