Առողջապահություն

Մագնիումի «կախարդանքը»

Օրգանիզմ ներմուծված մագնիումի բավարար քանակությունը երկարակեցության և գերազանց ինքնազգացողության գրավականն է: Կան դեպքեր, սակայն, երբ այս հրաշք տարրով հարուստ մթերքներին հարկ է հատուկ ուշադրություն դարձնել:
Սթրեսի դեպքում
 
Ժամանակակից հետազոտութունները ցույց են տվել, որ մագնիումն ընդունակ է պայքարել մելամաղձության, ճնշվածության դեմ: Այն իջեցնում է նյարդային համակարգի գրգռվածությունն ու գլխուղեղի կեղևում ուժեղացնում արգելակման գործընթացները՝ դրանով մարդուն էլ ավելի հանգիստ ու հավասարակշռված դարձնելով:
 
Եթե նյարդայնացել եք, օգտակար կլինի ուտել հազարով պատրաստված աղցան կամ բանան. այս մթերքի մեջ շատ մագնիում կա: Իսկ ավելի լավ քնելու համար մեջ մեկ թեյի գդալ մեղրով խառնած մեկ բաժակ կաթ խմեք: Արդյունքն ավելի ուժեղ կլինի, եթե վերցնեք մուգ գույնի կամ հնդկացորենի մեղր. դրանում մագնիումի պարունակությունն առավել բարձր է:
 
Մագնիումի անբավարարությունը նպաստում է սիրտ-անոթային համակարգի մի շարք հիվանդությունների զարգացմանը: Օրինակ՝  Իռլանդիայի և ԱՄՆ-ի  գիտնականներին հաջողվել է հայտնաբերել օրգանիզմում մագնիումի անբավարարության և սրտային առիթմիայի զարգացման միջև որոշակի կապը:
 
Մագնիումը լայնացնում է անոթները, լավացնում սրտային մկանների գործունեությունը, կարգավորում զարկերակային ճնշումը: Այս միկրոտարրը նպաստում է աղիներից խոլեստերինի դուրս բերմանը՝ դրանով իսկ կանխարգելելով աթերոսկլերոզի զարգացումը:
 
Մագնիումն անհրաժեշտ է  նաև գլխուղեղի անոթների համար, այնպես որ այս տարրով հարուստ սննդի օրակարգը գերազանց կանխարգելման միջոց է ինսուլտների և միգրենի կանխարգելման համար: Սննդի օրակարգ ներառեք չրեղեն, ձկնեղեն և ցորենի ծլեր:
 
Ի դեպ...
 
-Չրեղենի մեջ մագնիումը նշանակալիորեն ավելի շատ է, քան թարմ պտուղների:
-Խմելու կոշտ ջուրն ավելի շատ է հագեցած մագնիումով, քան փափուկ ջուրը:
-Ալկոհոլային ըմպելիքները վատացնում են մագնիումի յուրացումը:
 
Հեղինակ`   Ն.Ա.
Սկզբնաղբյուր`   Առողջապահության լրատու
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: