Հանրագիտարան

Քուվեյթի ազատագրման օր

Յուրաքանչյուր տարվա փետրվարի 26-ին Քուվեյթում նշվում է երկրի ազատագրման օրը (Liberation Day in Kuwait): Երկիրն ազատագրվել է 1991թ. փետրվարի 24-28-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ:
Պատերազմն Իրաքի ու Քուվեյթի միջև շարունակվում էր շուրջ 7 ամիս: 1990թ.-ին Իրաքի զորքերը ներխուժել են Քուվեյթ նրա նավթային պաշարները զավթելու նպատակով, ինչը, սակայն, առաջ է բերել համաշխարհային խոշոր նավթօգտագործողների զայրույթը:
 
ԱՄՆ-ն, միջազգային կոալիցիա կազմելով, Քուվեյթում սկսել է ռազմական գործողություններ և 1991թ.-ին Իրաքին դուրս մղել այնտեղից:
 
Քուվեյթի մասին
 
Քուվեյթը պետություն է Մերձավոր Արևելքում`   Արաբական թերակղզու վրա: Նրան են պատկանում նաև Պարսից ծոցի մի քանի կղզիներ՝ Բուբիյան, Ֆայլական, Վարբան, Կուբբարը, Կարուն, Ումմ էլ Մարադիմը և այլն:
 
Արևելքից ափերը ողողում են Պարսից ծոցի ջրերը: Քուվեյթը VII դարից մտել է Արաբական խալիֆության, XVI դարից՝ Օսմանյան կայսրության կազմի մեջ:
 
XIX դարում այն դարձել է կռվախնձոր անգլիացիների և Օսմանյան կայսրության միջև: 1897թ.-ին այնտեղ տեղաբաշխվել է բրիտանական ռազմածովային հենակետ: 1899թ.-ին անցել է Մեծ Բրիտանիայի խնամակալության տակ:
 
1927թ.-ին վերջնականապես որոշվել են Քուվեյթի պետական սահմանները, որոնք մինչև օրս պահպանվում են: Քուվեյթն անկախություն է ձեռք բերել 1961թ.-ի հունիսի 19-ին:
 
Քուվեյթի տնտեսությունը հիմնված է զուտ նավթարդյունահանության վրա: Այն նավթ արտահանող գլխավոր երկրներից է:
 
Քուվեյթի հիմնական բնակիչները քուվեյթցի արաբներն են  (45%): Կան նաև հարևան արաբական երկրներից եկածներ, բեդուիններ, եվրոպացիներ, հայեր և այլք: Գլխավոր քաղաքներն են Էլ Քուվեյթը և Մենա Էլ Ահմադին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: