Առողջապահություն

Տհաճ հոտեր. առաջացման պատճառներ, պայքարի մեթոդներ

Բարեբախտաբար, այսօր կան տհաճ հոտերից ազատվելու պարզ մեթոդներ: Տհաճ հոտերից զերծ մնալու համար հետևեք ստորև ներկայացվող խորհուրդներին:
Ոտնաթաթի մաշկին կա 250000 քրտնագեղձ: Եթե Դուք կրում եք գուլպաներ կամ կոշիկ`   սինթետիկ նյութերից, Ձեր ոտքերն սկսում են հոտ տարածել: Դրա պատճառը բազմաթիվ քրտնագեղձերում առկա հատուկ մանրէների անկառավարելի բազմացումն է:
 
Խորհուրդ 1. Լոգանք ընդունելուց հետո մանրակրկիտ չորացրեք ոտքերի մաշկը, այնուհետև վերբենա պարունակող նրբաքսուկներ օգտագործեք:
 
Սթրեսը, հորմոնալ ֆոնի փոփոխությունները և որոշ սննդամթերքների օգտագործումը կարող են քրտնքահոտի առաջացման պատճառ դառնալ: Քրտնագեղձերի չափազանց ակտիվության ժամանակ (հիպերհիդրոզ) նույնպես նկատվում է բնորոշ քրտնքահոտի առաջացում:
 
Մարդկանց մեծ մասը բավարարվում են հոտազերծիչների օգտագործմամաբ: Սակայն եթե Դուք, այնուամենայնիվ, զգում եք տհաճ քրտնքահոտ, օգտագործեք հակապերսպիրանտներ:
 
Խորհուրդ 2. Թևատակերի մաշկին քսեք բորաթթվի կամ այլ նմանօրինակ նյութերի լուծույթ: Մանրէների զարգացումը պակասեցնելու համար կարելի է օգտվել նաև հակամանրէային հիմքով կամ ալյումին պարունակող քսուքներից:
 
Հիպերհիդրոզի ժամանակ (ուժեղացած քրտնարտադրություն) արդյունավետ են բոտոքսի ներարկումները, որի շնորհիվ քրտնարտադրությունը նվազում է:
 
Խորհուրդ 3. Բերանի տհաճ հոտը վերացնելու համար բավական է մաքրել ատամները և լեզուն: Հենց լեզվի վրա են տեղակայվում այն մանրէները, որոնք առաջացնում են բերանի տհաճ հոտը:
 
Խորհուրդ 4. Որոշակի մթերքներ ուտելու դեպքում կարող է որովայնը փքվել և առաջացնել գազեր: Կարելի է սննդային օրագիր պահել և այնտեղ նշել, թե որ սննդամթերքներն են գազեր առաջացնում:
 
Որպես կանոն դրա պատճառը կաթնամթերքներն են, ինչպես նաև մրգերն ու բանջարեղենները: Հենց դրանցով են սնվում հաստ աղիքում գտնվող մանրէները:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: