Հանրագիտարան

Ստեղնաշար

Ստեղնաշարը կիրառվում է համակարգչի հիշողության մեջ`   գրվածքային տեղեկույթի մուտքագրման համար:

Սովորական ստեղնաշարի տարբեր տեսակի ստեղները ներկայացված են ստորև՝

  • Այբբենաթվային ստեղներ. այս ստեղներն օգտագործվում են տառեր և թվեր մուտքագրելու համար։
  • Հատուկ ստեղներ. Control (CTRL), SHIFT, SPACEBAR, ALT, CAPS LOCK և TAB ստեղները հատուկ ստեղներ են։ Այս հատուկ ստեղները հատուկ գործառույթներ են կատարում՝ կախված այն բանից, թե դրանք երբ և որ դեպքում են օգտագործվում։
  • Կետադրության ստեղներ. կետադրության ստեղները ներառում են կետադրական նշաններ մուտքագրելու ստեղները, ինչպես օրինակ՝ երկու կետ (:), կետ ստորակետ (;), հարցական նշան (?) և չակերտների հետևյալ տեսակները՝ «‘ ’» և «“ ”»։
  • Հրամանների ստեղներ. INSERT (INS), DELETE (DEL) և BACKSPACE ստեղները հրամանների ստեղներ են։
  • ENTER կամ RETURN ստեղնը. այս ստեղնը կարող է պիտակավորված լինել ENTER կամ RETURN բառերով՝ կախված օգտագործվող համակարգչի տեսակից:
  • Նավարկման ստեղներ. սլաքաստեղները, HOME, END, PAGE UP և PAGE DOWN ստեղները նավարկման ստեղներ են։ 
  • Գործառույթի ստեղներ. F1–ից F12 պիտակ կրող ստեղները գործառույթի ստեղներ են։ Դրանք օգտագործվում են որոշակի գործառույթներ կատարելու համար։ 
  • Թվային ստեղնախումբ. ոչ բոլոր ստեղնաշարերը թվային ստեղնախումբ ունեն։ Առկայության դեպքում այն իրենից ներկայացնում է առանձին ստեղների խումբ, որը ներառում է 0–9–ը թվերով նշված ստեղները, տասնորդական կետը, հատուկ գրանշանները և նավարկման նշանները։ 
  • Windows ստեղնը. CTRL և ALT ստեղների միջև գտնվում է Windows ստեղնը։ Դրա վրա պատկերված է Մայքրոսոֆթի պատկերանշանը կամ Windows–ի դրոշը։

Տարբեր ստեղնաշարեր ունեն ստեղների տարբեր դասավորություն։ Այդ պատճառով, ստեղների հատկությունները տարբեր են։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: