Հանրագիտարան

Մկնիկ

Համակարգչային մկնիկը սարք է նախատեսված էկրանի գրաֆիկական պատկերների հեռակառավարման համար:

Մկնիկը սահեցնելով հատուկ էկրանի վրա նրան համընթաց շարժվող նշորդին`   ընտրում ենք ցանկացած օբյեկտ աշատանքային սեղանի վրա և աշախատում նրա վրա: Ժամանակակից մկնիկն ունենում է երկու և ավել սեղմակ: Երեք սեղմակով մկնիկով աշխատելիս ավելի հաճախ օգտագործվում է ձախ սեղմակը, իսկ աջը հիմնականում բացում է ընտրված օբյեկտի համատեքստային ցուցակը: Կենտրոնի սեղմակը հիմնականում օգտագործվում է համացանցի կայքերի կամ սովորական տեքստի էջերը թերթելու ընթացքում:

Աշխատանքի յուրաքանչյուր ռեժիմում մկնիկի նշորդը էկրանին ցուցադրվում է նոր նշանի տեսքով: Ելնելով մեր պահանջներից`   ղեկավարման վահանակից կարող ենք ընտրել մկնիկի հետևյալ բնութագիրչները`  
 
  1. Սեղմակներ ներդիրից`   տեղակայում ձախլիկների համար և մկնիկի կրկնակի սեղմումների արագության փոփոխում:
  2. Նշաններ ներդիրից`   նշորդների նշանների նոր տարբերակների ընտրություն:
  3. Նշանների հատկանիշներ ներդիրից`   մկնիկի գլորանի արագության ընտրություն և այլն:
Կուրսորի դիրքի մասին ինֆորմացիայի ստացման համար կիրառվում են ինֆրակարմիր և ֆոտո ընդունիչները:
 
  • Ինֆրակարմիր ճառագայթն անցնելով նշված բացվածքների միջով, ընկալվում է ֆոտոըդունիչներով և համապատասղան էլեկտրակական ազդանշանը հաղորդում է համակարգչին:
  • Օպտիկական մկնիկներից առաջինները ինֆորմացիան ստանում էին գործունեության մակերևույթից անդրադարձված լույսից: Ժամանակակից օպտիկական մկնիկը փոքրիկ տեսախցիկ միկրոպրոցեսորներ են, որն էլ մշակում է ստացվող ազդանշանը:
Անլար մկնիկները լինում են 2 տիպի`   ինֆրակարմիր ճառագայթի միջոցով և ռադիոհաղորդման օգնությամբ ինֆորմացիա հաղորդող մկնիկներ:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: