Հանրագիտարան

Ագաթանգեղոս

Ագաթանգեղոսը մեզ հայտնի է որպես ոսկեդարի պատմիչ, նա հեղինակել է «Հայոց պատմություն» երկը: Այդ երկը նաև կոչվել է «Գիրք սուրբ Գրիգորիսի» կամ «Պատմություն և վարք սուրբ Գրիգորի»:
Վարկած կա, որ Ագաթանգեղոսը հայ պատմագիր է, և նրա «Հայոց պատմություն» երկը նա գրել է V դ.- ի 1- ին կեսին:
Ագաթանգեղոսի անունն ունի հունական ծագում և թարգմանաբար նշամակում է «բարի հրեշտակ»,  «բարի լրաբեր», տիրոջ կողմից ուղարկված ավետաբեր:
 
Իր երկի առաջաբանում հեղինակը ներկայանում է լատիներեն և հունարեն լեզուների գիտակ հռոմեացի, որն արքունի քարտուղարի պաշտոնով եկել է Հայաստան և Տրդատ Գ- ի հրամանով գրել իր պատմությունը: «Պատմություն Հայոց» աշխատության հիմանակն նյութը ընդգրկում է չորրորդ դարի դեպքերը, հատկապես քրիստոնեության մուտքը Հայաստան, Գրիգոր Լուսավորչի և Հռիփսիմյան կույսերի հավատն ու չարչարանքները, Տրդատ Գ- ի պայքարը նրանց դեմ, ինչպես նաև Տրդատ Գ- ի կողմից քրիստոնեությունը 301թ.- ին պետական կրոն հաստատելը: Գրքի մեջ զետեղված են նաև դիցաբանական պատմություններ, որոնք հիմնված են իրական պատմական փաստերի վրա: Այս աշխատության մասին առաջին անգամ հիշատակել է Ղազար Փարպեցին:
 
Գիրքը հարուստ է դիցաբանական, առասպելական պատմություններով, որոնց հիմքում ընկած են իրական պատմական փաստեր։ Այդ գիրքը սկզբնաղբյուր է եղել Մովսես Խորենացու և ուրիշների համար։ Մեծ է նրա ինչպես պատմական, այնպես էլ գրական- գեղարվեստական արժեքը։
Ագաթանգեղոսի Պատմությունն ընդգրկում է III դարի և IV դարի սկզբի անցքերը՝ սկսած Սասանյանների իշխանության գլուխ անցնելուց (226) մինչև Հայոց Տրդատ Գ թագավորի գահակալության վերջին տարիները և բաղկացած է առաջաբանից ու երեք մասից։ 
 
Առաջաբանում Ագաթանգեղոսը տվյալներ է հաղորդում իր մասին, նշում Պատմությունը գրելու շարժառիթները։
Առաջին մասը՝ «Վարք և պատմութիւն ս. Գրիգորի», նվիրված է հայ–պարսկական պատերազմներին, այս մասում հեղինակը պատմում է Արշակունիների տապալման և Իրանում գահակալված Սասանյանների, հայերի հանդեպ նրանց թշնամանքի, պարսիկների դեմ Խոսրով Ա Մեծի հերոսական կռիվների, նրա դավադրական սպանությունից հետո Հայաստանի նվաճման, այնուհետև մինչև 3- րդ դարի վերջը Տրդատ Գ Մեծի ու Գրիգոր Ա Լուսավորչի գործունեության, վերջինիս չարչարանքների մասին և  գրել է Հռիփսիմյան կույսերի հրաշապատումը:
 
Երկրորդ մասը՝ «Վարդապետութիւն ս. Գրիգորի», քրիստոնեության հիմունքները պարունակող քարոզ է, ծավալով ավելի ընդարձակ, քան Պատմության մնացած մասերը միասին վերցրած։ Այս մանը մեզ է հասել հայերեն բնագրով, բայց որոշ թարգմանություններում այն բացակայում է՝ հունական, արաբական և հայերեն խմբագրության մի քանի ձեռագրերում։ Այս բաժինն ընդգրկում է Հին և Նոր կտակարանների ողջ բովանդակությունը, որն էլ հիմնականում դրվագներով է ներկայացված: Ավելի մանրամասնորեն ներկայացված է արծարծված Ա. Երրորդության և Արարչագործության, առաքելական քարոզչության, մեռյալների հարության թեմաները:
 
Երրորդ մասում՝ «Դարձ փրկութեան աշխարհիս Հայաստան», նկարագրվում է քրիստոնեության տարածումը Հայաստանում։ Ագաթանգեղոսն այս գրքում պատմում է հին հայկական հեթանոսական տաճարների ու աստվածների անդրիների կործանման, քրմերի կալվածքների ու հարստությունների մասին, հայ վերնախավի ու ժողովրդի մկրտության, եկեղեցիների հիմնադրման, քրիստոնեության հաստատման, հոգևորականների կարգման և այլ իրադարձությունների մասին:
 
Ագաթանգեղոսի երկը, որպես Հայաստանի պատմության աղբյուր, իր տեսակի մեջ թերևս միակն է, որ ներկայացնում է Հայաստանի դարձը, նյութեր հայ հեթանոսական կրոնի և ժողովրդական հավատալիքների մասին, արտացոլում է նոր և հին կրոնների՝ քրիստոնեության ու հեթանոսության պայքարի աստիճանական զարգացումը, առաջինի վերջնական հաղթանակը։ Վերջապես, Ագաթանգեղոսը հաղորդում է բավական հարուստ տեղեկություններ Հայաստանի նախարարական կազմի, ներքին կյանքի, աշխարհագրության և տնտեսության մասին։
 
«Պատմություն Հայոցը» միջնադարում թարգմանվել է հունարեն, արաբերեն, վրացերեն, հաբեշերեն, լատիներեն և ունեցել շուրջ երկու տասնյակ խմբագրություններ`   միջնադարի 9 լեզուներով։ Առաջինը և ամենակարևորը հուն. թարգմանությունն է (VI դ.), որն ամբողջությամթ հայտնի է միայն մեկ ձեռագրում և գտնվում է Ֆլորենցիայի Լավրենտյան մատենադարանում։ Ագաթանգեղոսի գիրքը նոր ժամանակներում թարգմանվել և հրատարակվել Է իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն։ 
 
«Պատմություն Հայոց»–ի գիտ. արժեք ունեցող առաջին հրտարակությունը լույս Է տեսել Վենետիկում 1835-ին, իսկ քննական հրատարակությունը՝ 1909թ.-ին Թիֆլիսում, իսկ 1983թ.- ին աշխարհաբար թարգմանվել է Երևանում: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: