Հանրագիտարան

Հունարեն

Հունարենը հնդեվրոպական լեզվաընտանիքի անհատական խմբի լեզու է։ Հունարեն խոսում են աշխարհում 15 միլիոն մարդ։ Հունարենը պաշտոնական լեզու է Հունաստանում, Կիպրոսում։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման հունարենը 74-րդն է։

Հայ-հունական լեզվական առնչություններ

Հայ-հունական լեզվական առնչությունները սկսվել են հայերենի նախագրային շրջանից (մ.թ.ա. VI-IV դդ.), դրանք ավելի խորացել են Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներով, այնուհետև հունական մշակութային և կրոնադավանաբանական ազդեցությամբ։ Հայաստանում թողարկվել են դրամներ հունարեն մակագրություններով։ Հայաստանում հունարենից փոխառյալ բառերը բավական շատ են. դրանց մեջ կան անձնանուններ՝ Աթանաս, Անդրեաս, Անտոն, Բարսեղ, Գեորգ, Գրիգոր, Հեղինե, Ղազար, Ղևոնդ, Պետրոս և այլն, և հայերենի բառապաշարի տարբեր շերտերին վերաբերող բառեր՝ ադամանդ, արգասիք, բեմ, զմուռս, կամար, կարկին, մետաքս, պալատ, սպունգ, ստամոքս և այլն։ Հունարենից փոխառությունների թիվը հայերենում ավելի է մեծացել, երբ հայերը սկսել են հունարենից թարգմանել գիտության այլևայլ բնագավառներին վերաբերող երկեր, որով և սկիզբ է դրվել հունաբան հայերենին։ Հունարենից փոխառյալ շատ բառեր և քերականական մասնիկներ գործածական են ժամանակակից հայերենում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: