Հանրագիտարան

Հոլոգրամներ

Լազերի մեներանգ լույսով կարելի է ստեղծել առարկաների ծավալային պատկերներ՝ հոլոգրամներ:

 

Ի տարբերություն առարկայի սովորական՝ հարթ պատկերի՝ հոլոգրամն ունի նաև խորություն, և առարկայի այդպիսի պատկերը կարելի է դիտել բոլոր կողմերից այնպես, ինչպես և մեր առջև գտնվող այդ նույն  իրական առարկան:
Որոշ հոլոգրամների ստեղծած պատկերը տեսանելի դարձնելու համար հարկավոր է այն լուսավորել լազերի ճառագայթով: Սակայն սովորաբար հոլոգրամները, օրինակ՝ վարկային քարտերի վրա եղածները, երևում են նաև անդրադարձված սովորական լույսում (արեգակի, էլեկտրական լամպի): Եթե այդպիսի հոլոգրամը պահենք սեղանի լամպի լույսի տակ, եռաչափ պատկերն իսկույն կերևա:
 
Հոլոգրամներն օգտագործում են արտադրության մեջ՝ բացահայտելու համար այն չնչին տարբերությունները, որոնք կան մեխանիզմների ու դրանց տարրերի միջև, և որոնց պատկերներն իրականում պետք է համընկնեն: Մասնավորապես, հոլոգրամներն օգտագործվել են «Շաթլ» տիեզերանավը նորոգելու համար, որտեղ անհրաժեշտ էր հայտնաբերել, թե թռիչքի ժամանակ պաշտպանական որ վահանակներն են տեղախախտվել:
Հոլոգրամները կիրառություն են գտել նաև տեղորոշման (ծովի հատակի ուսումնասիրում), բժշկության (ներքին օրգանների եռաչափ պատկերում), երկրաբանության (օգտակար հանածոների հայտնաբերում, երկրակեղևի անտեսանելի շերտերի ուսումնասիրում) մեջ և այլուր:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: