Հանրագիտարան

Կատու

Ընտանի կատուները կամ պարզապես կատուները (լատիներեն՝ Felis catus) մորթավոր, ընտելացված և մսակեր կաթնասուններ են, որոնք պատկանում են կատվազգիների ընտանիքին:

Կատուներն ընտելացվել են մարդու կողմից մոտ 10.000 տարի առաջ և այժմ համարվում են աշխարհի ամենապոպուլյար ընտանի կենդանիները:Ենթադրվում է, որ ժամանակակից կատուները ծագել է աֆրիկյան վայրի կատուներից (Felis silvestris lybica):

Սկզբնական շրջանում և մեր օրերում նույնպես, կատուներին պահել են, որպեսզի վերջիններս ազատվեն մկներից: Ժամանակի ընթացքում, սակայն, կատուներն իրենց լավ են դրսևորում նաև որպես կողակից:
 
Կատվազգիների ընտանիքի մյուս ներկայացուցիչներին (առյուծ, վագր, լեոպարդ, յագուար, լուսան, հեպարդ, պումա) այլ կերպ կարելի է անվանել մեծ կատուներ: Հյուսիսային Եվրոպայում տարածված են լինքս կոչվող փոքր կատուները, որոնք չեն համարվում ընտանի կենդանիներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: