Հանրագիտարան

Վանատուր

Վանատուրը հյուրընկալության աստվածությունն է հայ հին դիցաբանության մեջ։ Համարվել է պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան, օթևան տվողը։ Վանատուրի տոնը նշվել է հին հայոց տարեգլխի՝ Ամանորի առաջին օրը, որի համար հաճախ նրան անվանել են Ամանորյա դից։ Նավասարդ ամսվա մեկին, երբ հասունացել են պտուղները, ժողովուրդը հավաքվել է Բագրևանդ գավառում՝ Նպատ լեռան ստորոտին գտնվող Բագավանի տաճարում ու Վանատուրին նվիրված շրջակա օթևաններում և մեծ շուքով նշել են Վանատուրի տոնախմբությունը։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո, Վանատուրի հեթանոսական տոնը խափանելու համար, Գրիգոր Լուսավորիչն այն փոխեց Ս.Կարապետի և Աթենոգինեա հիշատակի տոնով։

 

Հայոց դիցարանի Վանատուր բառ-խորհուրդը լեզվաբանորեն կազմված է Վան (նշանակում է բնակ, բնօրրան, տուն-տեղ) եւ տուր/տալ բառերից եւ նշանակում է բնակ (բնօրրան, տուն-տեղ) տվող-պարգեւող:
 
Արարչի կողմից Վանատուր Աստծո վրա է դրված նաեւ ի վերուստ որոշյալ բնատեղի ունեցող Բնական Տեսակների՝ իրենց այդ բնատեղիներում՝ բնականոն կենսագործունեության համապատասխան պայմաննների ապահովման պարտականությունը:
 
Հայկական դիցաբանությունում եւ, հատկապես, հայ դիցաբանական խորհուրդների օտար ընկալումներում Վանատուր Աստվածը երբեմն ընկալվում է որպես Հյուրընկալության Աստված: Աստծո դերի այդպիսի ըմբռնումը ըստ էության պայմանավորված է նրա՝ որպես Բնական Տեսակների բնատեղիների պահպանիչ ու հովանավորիչ տիեզերական զորության ըմբռնմամբ: Բանն այն է, որ Բնական Տեսակները միմյանցից անկախ չեն, այլ բնական ամբողջության մաս են կազմում, ըստ այդմ, պատասխանատու են միմյանց նկատմամբ, անընդհատ միմյանց սնելու, մեկը մյուսին պահել-պահպանել նորոգելու, այլ Տեսակի հիվանդության դեպքում՝ նրան բուժելու, տկարության դեպքում՝ նրա մեջ ուժ ներարկելու, վհատության դեպքում՝ կենաց ջերմությամբ սնելու, տիեզերական ու երկրային գործընթացների բերումով վերանալու վտանգի դեպքում՝ նրան փրկելու եւ այդպես անվերջ Արարչական համակարգության բացարձակությունը պահպանելու պարտականությունն ունեն: Տեսակների այդ՝ միմյանց նկատմամբ պատասխանատվությունն ու պարտականությունն աճում է ըստ այնմ, թե տվյալ Տեսակը Տեսակների աստիճանակարգությունում ինչ տեղ է գրավում:
 
Միջտեսակային այս հարաբերությունները կարգավորում է Վանատուր Աստվածը, ով էլ այդ դերի համար նրան պաշտողների կողմից անվանվում է նաեւ Հյուրընկալության Աստված:
 
Երկիրը որպես մարդ տեսակի հաստատուն բնատեղի, երկրի տարբեր հատվածներն էլ՝ մարդկային տարբեր ցեղերի,- Արարչի կողմից սահմանված այս կարգը պահում-պահպանում, ցեղերի մեջ այդ կարգի զգացողությունը հովանավորում է Վանատուր Աստվածը:
 
Արարման վայրում՝ Արարատում արարված Արիի բնակը, որպես նրա հաստատուն բնակատեղի, պահում-պահպանում է Վանատուր Աստվածը, ով էլ նաեւ հովանավորում է ցեղի մեջ բնօրրանի պաշտամունքը:
 
Հզոր հյուրընկալ աստվածը նաեւ Արարատը՝ երկիր մոլորակի կենաց գոտիներից մեկն է դարձնում փրկության տեղ, հողածին մարդկանց՝ ադամականների եւ երկրային այլ կենդանի տեսակների համար Մեծ ջրհեղեղից՝ երկրային կյանքի այդ մեծ ցնցումից հետո:  
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: