Հանրագիտարան

Սարկավագ

Սարկավագը կուսակրոն կրտսեր սպասավոր է վանքերում։

Վաղ քրիստոնեական համայնքներում տնտեսական գործերը վարող ընտրովի անձ։ Պաշտոնական եկեղեցու կազմակերպումից և եպիսկոպոսության ստեղծումից հետո սարկավագը դարձել է եպիսկոպոսի օգնական, ապա աստիճանաբար մղվել է նվիրապետության ստորին աստիճան։ Նրա հիմնական պարտականություններն են՝ խնկարկել, պատարագին Ավետարան կարդալ, ժողովրդին քարոզներով աղոթքի առաջնորդել։ Սարկավագի բացակայության դեպքում այդ պարտականությունները կատարում է քահանան՝ նրա հագուստներով։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: