Հանրագիտարան

Պոսեյդոն

Պոսեյդոնը (հին հունարեն՝ Ποσειδών), հին հունական դիցաբանության մեջ ծովերի աստվածն է, Կռոնոսի և Ռեայի երկրոդ որդին, Զևսի, Հերայի, Դեմետրայի, Հեստիայի և Աիդեսի եղբայրը:

Աշխարհի բաժանման ժամանակ նրան բաժին ընկան ծովերը: Պոսեյդոնն իր կնոջ՝ Ամփիտրիտայի և որդու՝ Տրիտոնի հետ բնակվում էր շքեղ դղյակում ծովի հատակում: Ծովի վրա սլանում էր կառքով երկարաբաշ ձիերով լծված կառքով, ձեռքին եռաժանի, որով նա կարող էր կանչել փոթորիկներ, փլուզել ժայռեր, քարից կտրել աղբյուրներ և այլն:Նրա շքախումբը կազմված է ներեիդներից, տրիտոններից և այլ ֆանտաստիկ էակներից: Ձեռքի եռաժանիով ժայռեր է ճեղքում: Ապոլլոնի հետ կառուցում է Տրոյա քաղաքի պարիսպը: Աթենքին տիրելու համար, Աթենասի հետ վեճի է բռնվում, բայց պարտվում է: Հաճախ անվանվում է «երկիրը սասանող», քանի որ Պոսեյդոնի հետ է կապվում երկրաշարժի առաջացումը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: